Ջեռոցում տապակած կարտոֆիլ. Արագ պատրաստվող ընթրիք
Տապակած կարտոֆիլի այս բաղադրատոմսը երկար տարիներ կար խոհարարկան գրքում, և դրա մասին բոլորովին մոռացել էի և նկատեցի այն բոլորովին վերջերս: Եվ կարծում եմ, որ ես միակը չեմ ում դուր կգա այս պարզ ուտեստի պատրաստման եղանակը:
Այսպիսով, եկեք պատրաստենք այս անուշահոտ, հյութալի, թեթև, փխրուն կարտոֆիլը:
Содержание
Ջեռոցում տապակած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Կարտոֆիլ — 1500 գ
- Բուսական յուղ — 4 ճաշի գդալ
- Աղ — 1 թեյի գդալ
- Սխտորի փոշի — 1 թեյի գդալ
- Աղացած մշկընկույզ — 1 թեյի գդալ
- Պղպեղի խառնուրդ` ըստ ճաշակի
- Քերած պանիր — 80 գ
Ջեռոցում տապակած կարտոֆիլ. Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը կտրել սովորական խորանարդներով՝ մոտ մեկ սանտիմետրանոց և դնել մեծ ամանի մեջ:
- Ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները: Լավ խառնել՝ համեմունքներն ու պանիրը հավասարապես բաշխել կարտոֆիլի հետ:
- Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով: Հետո բնականաբար, իհարկե պետք է լվանալ ջեռոցի տապակը, բայց այն շատ չի քերծվի, և կարտոֆիլը չի այրվի:
- Լցնել կարտոֆիլի զանգվածը: Հավասարեցնել՝ մեկ շերտ ստանալու համար:
- Դրանից հետո անմիջապես դնել կարտոֆլը 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Եփել մոտ մեկ ժամ:
Այդ ընթացքում կարող եք զբաղվել մյուս գործերով: Ի դեպ, չմոռանաք կանաչիներ կտրատել մատուցելու համար:
Մեկ ժամ անց հանել համեղ կարտոֆիլը ջեռոցից, և մատուցել տաք վիճակում, ձեր նախընտրած սոուսի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տապակած կարտոֆիլ
Facebook Comments