Ջեռոցում տապակած միս. Անուշահոտ, հյութալի և խենթորեն համեղ ուտեստ

Ջեռոցում տապակած միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ջեռոցում տապակած միս. Անուշահոտ, հյութալի և խենթորեն համեղ ուտեստ

Այսօր կպատմենք թե ինչպես պատրաստել միսը, որ համեղ լինի: Այն զարմանալի, տաք կերակուր է ցանկացած առիթի համար: Այս կերակուրը կզարդարի բացարձակապես ցանկացած սեղան և կդառնա դրա ամենագեղեցիկ և համեղ ուտեստներից մեկը: Անպայման լավ է ստացվում, փորձեք անպայման եփել:

Ջեռոցում տապակած միս

Ջեռոցում տապակած միս. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Միս 1 կգ
  • Սոխ 1 հատ
  • Սխտոր 3 պճեղ
  • Աղ 2 թեյի գդալ
  • Պղպեղ` ըստ ճաշակի
  • Համեմունքներ մսի համար 1 թեյի գդալ
  • Աջիկա 1 թեյի գդալ
  • Կետչուպ 2 ճաշի գդալ
  • Սոյայի սոուս 50 մլ
  • Թթվասեր 3 ճաշի գդալ
  • Մանանեխի սերմեր 1 թեյի գդալ
  • Մանանեխ 1 թեյի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Կարտոֆիլ 700 գ
  • Համեմունքներ կարտոֆիլի համար
  • Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Ջեռոցում տապակած միս

Ջեռոցում տապակած միս. Պատրաստման եղանակը

  1. Առաջին հերթին, մենք կզբաղվենք մարինադով, դրա համար սոխն անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել ենք մամլիչով անցած սխտորը, աղը, մսի համեմունքը, պղպեղը` ըստ ճաշակի, կծու աջիկա, կետչուպ և սոյայի սոուս: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
  2. Այժմ մենք վերցնում ենք խոզի միսը, վրան անել երկայանական կտրվածքներ, բայց ոչ մինչև վերջ: Մսի կտորը դնել խորը ամանի մեջ, մանրակրկիտ քսել պատրաստված մարինադով: Ցանկալի է մեկ գիշեր թողնել սառնարանում, նախապես ծածկելով սննդային թաղանթով:
  3. Հիմա պատրաստենք ևս մեկ սոուս, դրա համար թթվասերին ավելացնել մանանեխ, աղ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  4. Անցնենք մյուս քայլին, մաքրել կարտոֆիլը, մակերեսին կտրվածքներ անել, լցնել ամանի մեջ, վրան ավելացնել աղ, համեմունքներ, բուսական յուղ: Լավ խառնել, որ կարտոֆիլը համեմվի:
  5. Այժմ մարինացված միսը դնել ջեռոցի տապակի վրա, կարտոֆիլը շարել շուրջը և պատրաստի սոուսը լցնել այնպես, որ մսի յուրաքանչյուր կտրվածքի մեջ լցվի:
  6. Տապակը ծածկել փայլաթիթեղով, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 1 ժամ 20-30 րոպե:

Ջեռոցում տապակած միս

Ջեռոցում տապակած միսը պատրաստ է: Համեղ, հյութալի և անուշաբույր միս, գումարած փափուկ և քնքուշ կողմնակի ուտեստ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ բուժենինայի պատրաստման եղանակը

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք