Ջրով ձվածեղ. Դիետիկ կերակուրների սիրահարների համար իդեալական տարբերակ

Ջրով ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ճապոնական եղանակով պատրաստեք Ջրով ձվածեղ և կհամոզվեք, թե որքան համեղ է այս քնքուշ նախաճաշը:

Սկզբունքորեն, ուտեստը պատրաստելը շատ ժամանակ չի պահանջում, ձեզ մոտ անպայման ամեն ինչ կստացվի։

Ջրով ձվածեղ

Ջրով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու

_Ջուր

_Աղ, համեմունքներ ըստ ճաշակի

_Թավա

Ջրով ձվածեղ

Ջրով ձվածեղ. Պատրաստման եղանակը

_Ջուրը լցնել թավայի մեջ մինչև 5 — 7 սմ, կրակը միացնել և սպասել, որ ջուրը եռա։

_Ձուն կոտրել շերեփի մեջ: Աղ և համեմունքներ կարելի է ավելացնել հիմա կամ եփելուց հետո։

_Ջուրը եռալուց հետո շերեփը զգուշորեն իջեցնել մեջը։

_Զգույշ եղեք, որ ջուրը չլցվի շերեփի մեջ։

_Շերեփը պահել ջրի մեջ, մինչև ձուն եփվի, դա տևում է բառացիորեն 10 վայրկյան:

_Այժմ շերեփի մեջ մի քիչ ջուր լցրեք, որպեսզի հեշտ լինի ձուն ափսեի մեջ տեղափոխելը:

_Լավ եփած ձու ստանալու համար շերեփը 1,5 րոպե պահեք ջրի մեջ։

Ջրով ձվածեղ

Փորձեք ձվածեղ պատրաստել այս եղանակով և կհամոզվեք, որ սա իրոք կազմվածքի պահպանմանը հետևողների համար իդեալական տարբերակ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք