Ռուլետ կարկանդակներ. Համեղ ու հագեցնող նախուտեստ ճաշի համար

Ռուլետ կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ ու համեղ ուտեստ պատրաստելու համար առաջարկում ենք փորձել ռուլետ կարկանդակներ: Սրանք կարող են փոխարինել սովորական կարկանդակներին ու հագեցնել լիարժեք ճաշի նման:

Պատրաստվում են պարզ և արագ, և շատ համեղ են ստացվում։

Ռուլետ կարկանդակներ

Ռուլետ կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— ցանկացած յուղայնությամբ կաթնաշոռ 200 գ

— ձու 2 հատ

— մի պտղունց սոդա մարել քացախով

— ալյուր 2 բաժակ

— ցանկացած աղացած միս 500 — 700 գ

— աղ և պղպեղ, համեմունքներ աղացած մսի համար՝ ըստ ճաշակի

Ռուլետ կարկանդակներ

Ռուլետ կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռն ու ձուն խառնել, ապա ավելացնել քացախով մարած սոդան։

_Ալյուրը մաղել ու լցնել կաթնաշոռային զանգվածի մեջ, ավելացնել մի պտղունց աղ և հունցել փափուկ խմոր։

_Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, սխտորով և ձեր սիրած համեմունքներով։

_Խմորը բարակ ուղղանկյուն շերտով գրտնակել, ամբողջ մակերեսի վրա քսել աղացած մսի զանգվածը։

_Ռուլետը փաթաթել և կտրել 1 սմ լայնությամբ կտորների։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և միջին կրակի վրա երկու կողմից տապակել այս կարկանդակները մինչև ոսկե դարչնագույնը։

Ռուլետ կարկանդակներ

Տապակելուց հետո դնել թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի, դրանից հետո տեղափոխել ափսեի մեջ և մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք