Ռուլետ պիցցա շերտավոր խմորով, պատրաստեք և վստահ եղեք, որ այն կհմայի բոլորին

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով, պատրաստեք և վստահ եղեք, որ այն կհմայի բոլորին: Պիցցա ռուլետը հենց այն ուտեստն է, որի բաղադրատոմսը, բոլոր ընկերուհիները կխնդրեն: Պարզ մթերքներից ստացվում է իսկական խոհարարական գլուխգործոց:

Անսովոր պիցցան ոչ միայն գեղեցիկ է, այլև աներևակայելի համեղ: Հալած մոցարելլան և հյութալի պեպերոնին, համեմված իտալական համեմունքներով` ուղղակի հալվում են ձեր բերանում:

Պիցցա ռուլետի յյուրահատուկ բաղադրատոմսում օգտագործվում է մարինարա` տոմատի սոուսի փոխարեն: Այս բաղադրիչը կարելի է գնել խանութում կամ պատրաստեք ինքներդ: Իսկ եթե տանը տոմատի մածուկ չկա, ապա այն կարող եք փոխարինել սովորական կետչուպով:

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով. Բաղադրիչներ

  • Շերտավոր խմոր առանց խմորիչի 1 հատ
  • Տոմատի սոուս 50 գ
  • Մոցարելա պանիր 220 գ
  • Պեպերոնի պանիր 100 գ
  • Իտալական համեմունքներ 1 թեյի գդալ

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով. Պատրաստման եղանակը

  1. Աշխատանքային մակերեսի վրա ալյուր ցանել: Խմորը դնել դրա վրա և թեթևակի գրտնակել:
  2. Քսել խմորի վրա տոմատի սոուս, շաղ տալ քերած մոցարելլայով և վերևում շարել պեպպոնին: Խմորը կտրեք երկայանակի շերտերով: Պտտեք մեծ ռուլետ, հերթականությամբ ոլորելով ժապավենները, մեկը մյուսի վրա դնելով:
  3. Յուղել ձևամանը կարագով, դնել ռուլետը և վրան շաղ տալ իտալական համեմունքներով: 30 րոպե թխել 180 ° C ջերմաստիճանում: Խմորը պետք է զգալիորեն բարձրանա:
  4. Եթե ​​ցանկանում եք փոքր չափի պիցցա պատրաստել, պարզապես մի շարեք խմորի շերտերն իրար վրա, այլ ոլորեք առանձին առանձին: Դուք կարող եք դրանք թխել առանձին, ապա ձեր սեղանը զարդարված կլինի փոքրիկ գեղեցիկ հյուրասիրություններով:

Ռուլետ պիցցա շերտավոր խմորով

Ռուլետ պիցցան շերտավոր խմորով պատրաստ է, կարող եք մատուցել:

Տեսանյութ

Պատրաստեք պիցցայի այս տարբերակը նույնպես.

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք