Սալորաչրով և ընկույզով տորթ. Շատ նուրբ, հյութեղ, պարզ ու հեշտ պատրաստվող թխվածք

Սալորաչրով և ընկույզով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սալորաչրով և ընկույզով տորթ. Շատ նուրբ, հյութեղ, պարզ ու հեշտ պատրաստվող թխվածք: Շատ պարզ և արագ պատրաստվող:

Հիանալի է տաքուկ, տնական թեյի երեկույթի անցկացնելու համար՝ ամբողջ ընտանիքով:

Սալորաչրով և ընկույզով տորթ

Սալորաչրով և ընկույզով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Տորթի խմոր

  • Կեֆիր 250 մլ
  • Ալյուր 250 գ
  • Կակաո 50 գ
  • Շաքար 200 գ
  • Ձու 3 հատ
  • Սոդա 1 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Բուսական յուղ 4 ճաշի գդալ

Կրեմ

  • Թթվասեր 400 գ
  • Շաքար 170-200 գ
  • Ձու 1 հատ
  • Օսլա 30 գ
  • Վանիլին
  • Սալորաչիր
  • Ընկույզ

Սալորաչրով և ընկույզով տորթ

Սալորաչրով և ընկույզով տորթ. Պատրաստման եղանակը

  1. Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, խառնել, հարել հարիչով: Դրանից հետո լցնել բուսական յուղը, խառնել:
  2. Այժմ լցնել կեֆիրը, ապա մաղով լցնել սոդան, ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը: Ամբողջը լավ խառնել:
  3. Թխելու ձևամանի ներքևի մասը ծածկել յուղաթղթով: Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 35-40 րոպե:
  4. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Դրա համար թթվասերը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, կոտրել ձուն, ավելացնել օսլան և վանիլինը: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
  5. Ամանը դնել վառարանի վրա, եփել թույլ կրակի վրա, մինչև որ խտանա: Անընդհատ խառնել, թանձրանալուց հետո լցնել ամանի մեջ, ծածկել սննդի թաղանթով, այնպես, որ կպչի  մակերեսին և թողնել ամբողջովին սառչի:
  6. Հեռացնել վերին կեղևը պատրաստի սառչող խմորից, այն բաժանել երեք հավասար մասերի: Յուրաքանչյուր մասը առատորեն ծածկել կրեմով, շերտերի միջև կրեմից վրա ցանել սալորաչրի կտորներ և մանրացված ընկույզներ:
  7. Այժմ տորթի վերևի մասին և կողերին կրեմ քսել, վրան ցանել փշրանքներ, որոնք ստանում ենք տորթի վերևի շերտից: Տորթն առնվազն 1 ժամով դնել սառնարանում:

Սալորաչրով և ընկույզով տորթ

Սալորաչրով և ընկույզով տորթը պատրաստ է: Իրական հաճույք, համը պարզապես խենթացնում է: Այն դուր կգա բոլորին, առանց բացառության:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Նրբահամ տորթ Սպարտակ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք