Սալորով կարկանդակ. Համեղ տնական խմորեղենը կթխեք ամեն օր

Սալորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամբողջ ընտանիքի համար Սալորով կարկանդակ պատրաստում եմ ոչ միայն ամեն օրվա համար, այլև մատուցում եմ տոնական սեղանին, իմ հյուրերին թեյ խմելու աշնանային սեզոնին, երբ կարելի է գնել թարմ, քաղցր և հյութալի սալոր:

Ի դեպ, սալորի փոխարեն կարելի է վերցնել այլ հատապտուղներ և մրգեր:

Սալորով կարկանդակ

Սալորով կարկանդակ. Բաղադրիչները

_ Ալյուր 170 գ

_ Փխրեցուցիչ 1 տուփ

_Շաքարավազ 40 գ

_1 Պտղունց աղ

_Վանիլին ըստ ճաշակի

_Կարագ 70 գ

_Ձու 1 հատ

_Օսլա 1 ճաշի գդալ

_Սալոր 600 գ

_Դարչին, շաքարի փոշի ըստ ճաշակի

Սալորով կարկանդակ

Սալորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի, շաքարավազի, վանիլի հետ՝ ըստ ճաշակի։

_Ավելացնել քերած կամ մանր կտրատած կարագը և զանգվածը տրորել փշրանքների նման։

_Մեջը կոտրել ձուն և խմորը հունցել պլաստիլինի խտության։

_ 22 սմ տրամագծով կաղապարը ծածկել յուղաթղթով։

_Խմորը դնել մեջը, կողքերը ձևավորել, 10 րոպեով դնել սառնարանում։

_Սալորը պետք է լինի պինդ, ոչ գերհասունացած: Կտրել դրանք մեջտեղից ու կորիզը հանել։

_Խմորը հանել սառցախցիկից, հատակին և կողքերին օսլա ցանել։

_Վրան դնել սալորի շերտերը:

_Շաքարի փոշին ու դարչինը խառնել ըստ ճաշակի և լավ ցանել սալորի վրա։

_Թխել կարկանդակը 180 աստիճանով մոտ 40 րոպե, բայց ուղղորդվեք ձեր ջեռոցով։

Սալորով կարկանդակ

Թողնել թխվածքը սառչի ձևամանի մեջ, որպեսզի թխելու ժամանակ օսլայի հետ խառնած սալորի հյութը լավ սառչի։

Կաղապարից հանել և սեղանին մատուցել այս անուշահոտ ու ախորժելի նրբաճաշակությունը։

Սալորով կարկանդակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք