Սամիթի սոուս. Նրբահամությունը հարմար է մսեղենով ճաշատեսակների համար

Սամիթի սոուս Պահածոներ

Սամիթի սոուս. Նրբահամությունը հարմար է մսեղենով ճաշատեսակների համար

եթե ուզում եք ավելի երկար ժամանակ վայելել թարմ անուշաբույր կանաչիների համաը, և հատկապես, եթե սամիթի սիրահար եք, ինչպես ես, ապա առաջարկում եմ պատրաստել իմ ֆիրմային պատրաստուկներից մեկը՝ սամիթով սոուս ձմռան համար:

Այն հիանալի կերպով համադրվում է կարտոֆիլի, մսի և ձկան ուտեստների հետ: Կծու սոուսի ընդամենը մեկ գդալը կօգնի ձեզ մի փոքր ամառ զգալ ցրտի կեսին: Ավելի հարուստ համի համար փորձեք սամիթը խառնել այլ կանաչիների հետ: Օրինակ ես պատրաստում եմ մի քանի բանկա՝ համեմով: Մսի հետ՝ անզուգական է:

Սամիթի սոուս

Սամիթի սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները

Սամիթ 1 փունջ

Սխտոր 3 պպճեղ

Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

Կիտրոն 0,5 հատ

Սամիթի սոուս

Սամիթի սոուս

Սամիթի սոուս. Պատրաստման եղանակը

Սամիթի մեծ փունջը լավ լվանալ: Ցանկալի է 5-10 րոպե թրջած թողնել ջրի մեջ:

Ապա չորացնել սամիթը: Հեռացնել կոշտ ցողունները և թելիկները լցնելլ բլենդերի ամանի մեջ:

Վրան քամել կիտրոնի հյութը: Կիտրոնի հյութով սամիթին ավելացնել սխտոր, ձիթապտղի յուղ (կարելի է փոխարինել արևածաղկի ձեթով) և հարել մինչև հարթվի ամբողջը:

Սոուսը տեղափոխել մաքուր, չոր բանկաների մեջ, փակել կափարիչով և պահել սառնարանում:

Սամիթի սոուս

Սամիթի սոուս

Սամիթով սոուսը կարելի է աղել, բայց ես նախընտրում եմ չօգտագործել լրացուցիչ համեմունքներ: Նրանք խաթարում են կանաչիների յուրահատուկ համը:

Մի վախեցեք շատ պատրաստել ձմռան համար, դրանք լավ են պահվում: Չնայած ես իմ փորձից գիտեմ, որքան էլ որ անես, միևնույն է, բավարար չէ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մածնաբրդոշ կամ ակրոշկա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք