Սթեյք Սպանախի սոուսով․ Հեշտ և արագ պատրաստվող Տավարի միս

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր համեղ ուտեստների շարքից կպատրաստենք Սթեյք սպանախի սոուսով։ Ներկայացնում եմ հեշտ և արագ պատրաստվող Տավարի միս կամ համեղ ընթրիք պատրաստելու արագ տարբերակ։ Սթեյքի ապարատ ես դեռ չեմ գնել, ուստի միասին կպատրաստենք տապակի մեջ։

Սթեյք սպանախի սոուսով

Սթեյք Սպանախի սոուս․ ի՞նչ է պետք

  • Տավարի փափկամիս — 400 գր․
  • Սպանախ — 1 կապ
  • Սերուցք ցածր յուղայնության կամ կաթ բարձր յուղայնության — 1 բաժակ
  • Համեմունքներ՝ չիլի կծու, չորացրած աջիկա, սխտորի փոշի, ծիթրոն, սթեյքի համեմունք հատուկ

Սթեյք Սպանախի սոուսով․ Ինչպես պատրաստել

  • Տավարի փափկամիս են վերցնում ոչ շատ հաստ, առանց ջլերի կամ յուղի
  • Համեմում ենք․ ես աղ, պղպեղ, կարմիր չիլի և չոր աջիկա եմ ցանում, հատուկ սթեյքի համար նախատեսված պատրաստի համեմունք և սխտորի փոշի շաղ տալիս, նաև ծիթրոն կարելի է
  • Համեմելուց փակում կերակրի թաղանթով ծածկում, և մի քանի ժամով սառնարան դնում

Սթեյք սպանախի սոուսով

  • Տաք տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում եմ և սառնարանից հանված մսակտորները դնում տապակի մեջ սկսում տապակել բոլոր կողմերից
  • Քանի որ մեր խոհանոցում մասնագիտական սթեյքի ապարատ չունենք, ապա ստիպված տապակի կափարիչը փակած ամեն կողմից մոտ 5-10 րոպե կեփենք՝ մսակտորի հաստությունից կախված
  • Առանց կափարիչ յուրաքանրյուր կողմից էլ մոտ 5 րոպե կտապակեն և կարող ենք արդեն հանել կրակից
  • Կիսահում Սթեյք սիրողները կիսով չափ կկրճատեն պատրաստման այս ժամանակահատվածը
  • Տապակից հանենք մսակտորները
  • Նույն տապակի մեջ այժմ կտրատված սպանախ լցնենք և կափարիչը փակ մոտ 2-3 րոպե թողնենք
  • Կափարիչը բացում ենք ծավալով եռակի փոքրացավ, խառնենք և վրան ավելացնենք սերուցք ցածր յուղայնության կամ կաթ բարձր յուղայնության մոտ 1 բաժակ
  • Աղ չենք ավելացնում մսակտոր բավականաչափ աղով համեմված է

Սթեյք Սպանախի սոուսով․ Հեշտ և արագ պատրաստվող Տավարի միս

  • Հենց սերուցքը եփվի՝ մսակտորները վերադարձնում ենք սոուսի մեջ, յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե եփում և վերցնում ենք կրակից
  • Փափուկ հյութեղ Սթեյք ստացանք համեղ սոուսով։

Սթեյք Սպանախի սոուսով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք