Սխտորի մածուկ. Այս կերպ պահածոյացված սխտորը ձեզ ձմռանը տարբեր առիթներով օգնության կգա

Սխտորի մածուկ Պահածոներ

Շատ տնային տնտեսուհիներ դժգոհում են, որ սխտորը վատ է պահվում ձմռանը, ուստի այս բաղադրատոմսով փորձեք պահածոյացնել սխտորը և այն պահպանել շատ երկար ժամանակ:

Այս կերպ պատրաստված մածուկը գործնականում ունիվերսալ է, այն կարող եք օգտագործել ցանկացած ուտեստի պատրաստման ժամանակ, որի բաղադրատոմսում կիրառվում է սխտոր: Նույնիսկ կարելի է թեթև շերտով քսել տաք կարագահացի վրա:

Մածուկի օգտագործման անթիվ տարբերակների պատճառով լավ կլինի ունենալ այն պահոցում և միշտ ախորժելի ուտեստներ պատրաստել: Բաղադրատոմսը շատ պարզ է և շատ հեշտ, պատրաստվում է մի քանի քայլով:

Սխտորի մածուկ

Սխտորի մածուկ. Պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ

1 կգ կեղևահան արված սխտորի համար

_Կես կիտրոնի հյութ

_Աղ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 50 մլ

Սխտորի մածուկ

Սխտորի մածուկ. Պատրաստման եղանակը

_Կճեպից մաքրել սխտորը, լվանալ սառը ջրով, թող լավ ցամաքի: Դրանից հետո մի քանի կտորի բաժանել ու լավ մանրացնել բլենդերով:

_Պատրաստված խյուսի վրա պետք է ավելացնել աղ, լցնել կիտրոնի հյութ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել: Թող այդպես մնա մոտ 10 րոպե:

_10 րոպե անցնելուց հետո նորից խառնել և նախապես պատրաստած բանկաների մեջ լցնել, փակել կափարիչներով և դնել սառնարանում պահեստավորման համար:

_Ձմռան համար նախապատրաստված սխտորի մածուկը պատրաստ է: Անպայման պատրաստեք այս մածուկը և կհամոզվեք, որ անհնար է պատկերացնել ավելի լավ միջոց` ձմռան համար պահվելիք սխտորը փրկելու համար:

Սխտորի մածուկ

Սխտորի մածուկը պատրաստ է:

Լավ տրամադրություն ձեզ, բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական մայոնեզ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք