Սխտորով վարունգներ. Անչափ համեղ պահածո ձմեռվա համար

Սխտորով վարունգներ Պահածոներ

Սխտորով մարինացված այս անչափ հաճելի վարունգներն առավել համեղ են և զարմանալի խրթխրթան են ստացվում:

Խորհուրդ ենք տալիս պատրաստել այս բաղադրատոմսով: Ափսոս, որ անհնար է բույրն ու համն այսպես փոխանցել, այլապես անմիջապես կցանկանայիք պատրաստել, բայց վստահեցնում ենք, արժե սա ունենալ պահոցում:

Սխտորով վարունգներ

Սխտորով վարունգներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_4 կգ վարունգ

_1 բաժակ շաքար

_1 բաժակ քացախ 9%

_1 բաժակ բուսական յուղ

_1 ճաշի գդալ աղացած սեւ պղպեղ

_2 ճաշի գդալ աղ

_3 գլուխ սխտոր

Սխտորով վարունգներ

Սխտորով վարունգներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Շատ լավ կլինի եթե կարողանաք գոնե 5-7 ժամ սառը ջրի մեջ նախապես թրջած թողնել վարունգները:

_Այնուհետև վարունգներից կտրել պոչերն ու գլխիկները և բաժանել 4 մասի:

_Մաքրել և մանրացնել սխտորը ցանկացած եղանակով, որը հարմար ձեզ:

_Ամանի մեջ խառնել բուսական յուղը, աղը, շաքարը, պղպեղը և քացախը: Սա եփելու կարիք չկա:

_Վարունգը և սխտորը լցնել մարինադի վրա: Թողնել մնա գոնե 7 ժամ: Լավ կլինի թողնել ամբողջ գիշեր:

_Առավոտյան, լավ տրամադրությամբ, շարել վարունգները մաքուր բանկաների մեջ:

_Կաթսայի տակ փռել փափուկ կտոր, վրան շարել բանկաները, ջուր լցնել մինչև բանկաների ուսերը և 10 րոպե ստերիլիզացնել ջրի եռման պահից սկսած:

_Այնուհետև փակել բանկաները ստերիլիզացված կափարիչներով, թող սառչի և պահեք  մառանում:

Նման եղանակով պատրաստված վարունգները որպես աղցան կարելի է մատուցել անմիջապես, առանց ստերիլիզացման:

Սխտորով վարունգներ

Սխտորով վարունգները պատրաստ են:
Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք