Սմբուկով աղցան սխտորահացով

Սմբուկով աղցան սխտորահացով ԱՂՑԱՆՆԵՐ

Սմբուկով աղցան սխտորահացով

Հունական խոհանոցում սմբուկները հիմնական դերերից մեկն են խաղում: Դրանցից պատրաստում են շատ տարբեր ուտեստներ: Միևնույն ժամանակ, դրանք կապող օղակ են միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի խոհանոցների միջև:

Իր հայրենիքում այս ուտեսստը ​​կոչվում է «meldzyanosalata ke scordopsomo», ինչը նշանակում է երկու տարբեր ուտեստներ՝ աղցան և հաց: Այնուամենայնիվ, քանի որ դրանք սովորաբար մատուցվում են զույգով:

Մենք նույնպես չենք շեղվի ավանդույթներից և անմիջապես նախուտեստով պատրաստենք կողմնակի ուտեստ:

Սմբուկով աղցան սխտորահացով

Սմբուկով աղցան սխտորահացով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սմբուկ 1 կգ

_Բուլղարական պղպեղ 200 գ

_Կանաչ սոխ 2 ճաշի գդալ

_Մաղադանոս 3 ճաշի գդալ

_Սխտոր 3 պճեղ

_Քացախ 20 մլ

_Ձիթապտղի յուղ 110 մլ

_Աղ` ըստ համտեսի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի

_Հաց 12 կտոր

_Ռեհան 1 ճաշի գդալ

_Աղացած կարմիր պղպեղ` ըստ համտեսի

_Սուսամբար` ըստ համտեսի

_Կոշտ պանիր 50 գ

_Ֆետա պանիր` ըստ համտեսի

_Չերի լոլիկ 6 հատ

Սմբուկով աղցան սխտորահացով

Սմբուկով աղցան սխտորահացով. Պատրաստման եղանակը

_Սմբուկները և պղպեղները ծակծկել պատառաքաղով և թխեք ջեռոցում 15 րոպե 200 աստիճանի տակ:

_Այս ընթացքում մանրացրեք սխտորի մի մեծ պճեղ, խառնել 50 մլ ձիթապտղի յուղի և քացախի հետ:

_Ավելացնել աղ և պղպեղ և հարել բլենդերով մինչև համասեռ դառնա: Կլպել և կտրատել սմբուկները և պղպեղները, լցնել իրար վրա: Խառնել բանջարեղենը, սոխը և մաղադանոսը, ապա վրան լցնել սխտորի սոուսը և նորից խառնել: Աղցանը պատրաստ է:

_Մանրացնել սխտորի մնացած պճեղները բլենդերի մեջ, ավելացնել ռեհան, սուսամբար, աղ, կծու պղպեղ և 60 մլ ձիթապտղի յուղ: Կծու խառնուրդը տարածել հացի կտորի վրա, ցանել քերած պինդ պանիր և թխել ջեռոցում 15 րոպե 180 աստիճանով:

_Պատրաստի հացի կտորների վրա լցնել ֆետա պանիր, զարդարել լոլիկի կտորներով և մատուցել սմբուկով աղցանի հետ:

Սմբուկով աղցան սխտորահացով

Համոզված ենք, որ սմբուկի ու սխտորի հաջող համադրությունը ձեզ դուր կգա: Բանջարեղենի նրբության հակադրությունը սխտորի հացի խրթխրթան կեղևի հետ հիանալի խոհարարական լուծում է: Ի դեպ, ուտեստը չի ձանձրացնի և ամենայն հավանականությամբ այն կցանկանաք ուտել ամեն օր:

Սմբուկով աղցանը սխտորահացով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ Շքեղ Համով Սմբուկով Աղցան․ Զարմացրեք ձեզ և ձեր հյուրերին

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք