Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ

Եղանակը գնալով ավելի է ցրտում, այնպես որ արդեն ցանկանում եք պատրաստել հագեցնող տաք նախուտեստներ: Վերջերս սմբուկով այս ռուլետներներն իմ ամենասիրելին են: Յուրահատուկ, բայց պարզ այս ուտեստում հիանալի կերպով համատեղվում են խմորը, աղացած միսը և բանջարեղենը: Եվ դուք անմիջապես կսիրահարվեք մածունով նրբահամ սոուսին:

Այս նախուտեստը կարող եք պատրաստել ամեն օր: Այն նույնիսկ ամոթ չէ տոնական սեղանին դնել, քանի որ ստացվում է շատ էլեգանտ ուտեստ: Շերտավոր խմորով գլանափաթեթները անմիջապես անհետանում են սեղանից:

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ․ Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սմբուկ 3 հատ
  • Շերտավոր խմոր 400 գ
  • Աղացած տավարի միս 750 գ
  • Ձու 1 հատ
  • Պապրիկա 1 թեյի գդալ
  • Չաման 1 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 100 մլ
  • Մածուն 100 մլ
  • Անանուխ 1 ճաշի գդալ
  • Կիտրոնի կեղևի քերուկ 15 գ
  • Աղ` ըստ համտեսի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ․ Պատրաստման եղանակը

  1. Կտրել սմբուկը բարակ շերտերով և տապակել երկու կողմերից: Ուղղահայաց շարել խմորի ներքևի մասում:
  2. Խառնել աղացած միսը, ձուն, համեմունքներն ու աղը: Գլորել փոքր գնդիկներ և դնել սմբուկի շերտերի վրա, մնացած խմորին քսել բուսական յուղով և փաթաթել: Կտրել 4 սմ կտորներով:
  3. Ջեռոցի տապակի վրա փռել յուղաթուղթ և դնել ռուլետները: Թխել 170 ° C ջերմաստիճանում մոտ 30 րոպե։
  4. Այդ ընթացքում պատրաստել սոուսը: Խառնել մածունը, կիտրոնի կեղևի քերուկը, անանուխը, աղը և պղպեղը: Սոուսը լցնել ռուլետների վրա:

 

Սմբուկով գլանափաթեթներ խմորի մեջ

Սմբուկով գլանափաթեթները խմորի մեջ պատրաստ են։

Բարի ախորժակ։

Շատ շքեղ Լցոնած ՍՄԲՈՒԿ Հավի Կրծքամսով ․ Սմբուկով Ռուլետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք