Սմբուկով կծու աղցան՝ առանց Սմբուկը տապակելու

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սմբուկով կծու աղցանի շատ համեղ աղցան ենք պատրաստելու՝ առանց ձիթայուղի մեջ սմբուկը տապակելու։ Տապակելու ժամանակ սմբուկը չափազանց շատ ձիթայուղ է քաշում իր մեջ՝ արդյունքում ստացվում է շատ յուղոտ։

Այս բաղադրատոմսը լուծում է այդ խնդիրը իր պատրաստման յուրահատուկ եղանակով։

Սմբուկով կծու աղցան

Սմբուկով կծու աղցանի շատ համեղ բաղադրիչներ

_Սմբուկ 800 գր․

_Սխտոր 4 ատամ

_Չիլի չորացրած պղպեղ 0,5 թ․ գդ․

_Չորացրած օրեգանո 0,5 թ․ գդ․

_4 ճաշի գդալ 5%-անոց քացախ

_4 ճաշի գդալ ձիթայուղ

_Մեկ փունջ թարմ մաղադանոս

_Աղ և սև պղպեղ

Սմբուկով կծու աղցանի պատրաստման եղանակը

_Սմբուկը կտրատել մանր երկար ուղղանկյուն շերտերով,

_Գազօջախին կաթսայի մեջ տաք ջուր լցնել, աղ անել և սմբուկը ավելացնում մեջ մինչև եռա մի քանի րոպե, այնքան որ չփափկի շատ,

_Այդ ընթացքում պատրաստելու ենք սոուսը․ խորը ափսեի մեջ ճզմում ենք սխտորը,

_Չորացրած չիլի պղպեղն ու օրեգանոն ավելացնում վրան,

_Աղ և սև պղպեղ անում և խառնում,

_Ձիթայուղը ավելացնում և խառնում,

Սմբուկով կծու աղցան

_Քացախը նույնպես ավելացնում ենք սոուսի մեջ,

_Տարայի մեջ լցնում ենք ջրքամված սմբուկը,

_Սոուսը այնպես ենք լցնում սմբուկների վրա, որ բոլոր կտորների վրա լցվի,

_Վրան ավելացնում ենք մանր կտրատրված մաղադանոսը, փակում կափարիչը և դնում սառնարան 3 ժամով։

Մատուցում ենք սառը վիճակում, մատուցելուց առաջ կարելի է վրան ձիթայուղ և չիլի պղպեղ ավելացնել։

Համտեսից հետո, համոզված ենք այն կդառնա ձեր ամառային սեղանի մշտական աղցաններից մեկը։

Սմբուկով կծու աղցան՝ առանց Սմբուկը տապակելու Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք