Սմբուկով նախուտեստ. Դյուրամարս, համեղ պահածո

Սմբուկով նախուտեստ Պահածոներ

Սմբուկով նախուտեստ. Շատերի կողմից սիրված սմբուկի նախուտեստ «Օղու հետ»: Այս պահածոն առաջինն է վերջանում ձմռանը, քանի որ ամենահամեղն է:

Քանի տեսակ էլ պահածո լինի սեղանին խնջույքի սեղանին, ձեզ կգրավի այս մեկը, որովհետև այն կատարյալ է իր համային փնջով:

Սմբուկով նախուտեստ

Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 5 կգ

_Լոլիկ 2 կգ

_Կարմիր բուլղարական պղպեղ 2 կգ

_Մաքրած սխտոր 1 բաժակ

_Քացախ 9% 1 բաժակ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքար 1 բաժակ

_Բուսական յուղ 500 մլ

_Կարմիր կծու պղպեղ 3 պատիճ

Սմբուկով ուտեստ

Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Լոլիկը, կարմիր պղպեղը և սխտորը աղալ: Ստացված զանգվածը եռացել:

_Հենց եռա, ավելացնել աղը, շաքարը, բուսայուղը, քացախը և կծու պղպեղը:

_Մինչ խառնուրդը եռում է, սմբուկները կտրատել կտորներով կամ խորանարդներով, ինչպես ցանկանում եք:

_Այնուհետև ավելացնել կտրատած սմբուկները:

_Ամեն ինչ խառնել և եփել մինչև սմբուկները փափկեն (մոտ 30-45 րոպե):

_Պատրաստված խառնուրդը լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:

_Փակված բանկաները ծածկել սրբիչով և թողնել սառչեն:

Սմբուկով նախուտեստ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք