Սմբուկով ուտեստ. Պարզ և մատչելի, բանջարեղենային, համեղ ջեռեփուկ

Սմբուկով ուտեստ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տաք օրերն առանց բանջարեղենային ուտեստների հնարավոր չէ պատկերացնել: Այսօր առաջարկում ենք սմբուկով ուտեստ՝ հաճելի ու նուրբ, համեղ ջեռեփուկ:

Համեղ բանջարեղենային ուտեստի համար մեզ պետք է սմբուկ, պանիր, ​​լոլիկ և առողջ սպանախ, ինչն ուտեստին տալիս է հատուկ համ:

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 2 հատ

_Լոլիկ 3 հատ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Անուշաբույր կանաչիներ, սխտոր, ռեհան՝ ըստ ճաշակի

_Բուսական կամ ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի

_Սպանախ 140 գր

_Ռիկոտա 4 ճաշի գդալ

_Մարինարա սոուս՝ ըստ ճաշակի

_Մոցարելլա կամ պարմեզան 200 գ

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ. Պատրաստման եղանակը

_Սմբուկները կտրել երկարությամբ և եթե դառն են՝ դրանք թրջել աղ արած ջրի մեջ:

_Կտրել լոլիկը շերտերով, աղ և անուշաբույր կանաչիներ ցանել:

_Ջեռոցի տապակին բուսական յուղ քսել և շարել սմբուկները, դրանց վրա աղ ցանել, ավելացնել անուշաբույր կանաչիներ, չոր ռեհան և ցողել բուսական յուղով:

_Եփել 20 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

_Կտրատել սպանախը ցանկացած ձևով և խառնել փափուկ պանրի և սխտորի հետ, համեմել  աղով և պղպեղով:

_Քսել ձևամանը յուղով և դնել սմբուկի կտորները այնպես, որ դրանք ծածկեն ձևամանի ներքևն ու կողերը:

_Մեջտեղում դնել սպանախի և պանրի զանգված, իսկ վրան լոլիկի շրջանակներ, մոցարելլայի կտորներ:

_Ծածկել միջուկը սմբուկով և վրան քսել սոուսը, ցողել բուսայուղ և կրկին դնել սպանախով միջուկը:

_Կրկնել շերտերը, մինչև մթերքը սպառվի:

_Եփել 200 աստիճանով՝ մոտ 30 րոպե:

Սմբուկով ուտեստ

Այս ջեռեփուկը ստացվում է շատ հագեցնող, ախորժելի և անուշաբույր, այն կարելի է մատուցել տաք կամ սառը վիճակում, տարբեր նախուտեստների և կողմնակի ուտեստների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով ուտեստ 2 րոպեում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք