Սմբուկով և ձվով աղցան

Սմբուկով և ձվով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Սմբուկով և ձվով աղցան. Մինչ մայրս սմբուկ է լցոնում տարբեր տեսակի միջուկներով, ես նախընտրում եմ դրանցով աղցաններ պատրաստել:

Որքան ավելի է մոտենում հոկտեմբերն, այնքան ավելի հաճախ են մեր սեղանին սմբուկներ հայտնվում: Այնպես որ կարելի է բացել խոհարարական հին գրքերը և այնտեղ փնտրել մոռացված, բայց հետաքրքիր բաղադրատոմսեր, ահա այսպես ես գտա սմբուկով և ձվով աղցանի պատրաստման եղանակը:

Սմբուկով և ձվով աղցան

Սմբուկով և ձվով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սմբուկ 1 հատ
  • Լոլիկ 2 հատ
  • Սխտոր 2-3 պճեղ
  • Սոխ 1 հատ
  • Ձու 2 հատ
  • Մաղադանոս 1 փունջ
  • Մայոնեզ 2 ճաշի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի

Սմբուկով և ձվով աղցան

Սմբուկով և ձվով աղցան. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ մեծ սմբուկը, հեռացնել պոչը, եթե կեղևը կոշտ է, հեռացնել այն: Կտրել սմբուկը միջին չափի խորանարդիկներով:
  2. Տաքացնել յուղը թավայի մեջ, տապակել սմբուկը:
  3. Պատրաստի ոսկեգույն սմբուկները լցնել թղթե սրբիչի վրա, որ այն կլանի յուղը: Այդ ընթացքում մաքրել սոխը, կտրել բարակ կես օղակներով: Այն նույնպես տապակել յուղի մեջ:
  4. Հավի ձվերը պինդ խաշել և սառեցնել: Կտրել դրանք խորանարդիկներով: Նույն կերպ մանրացնել լոլիկը՝ նախօրոք հեռացնելով ցողունները: Կտրատել կանաչիները և սխտորը ճզմել մամլիչով:
  5. Լցնել բոլոր պատրաստված բաղադրիչները և սմբուկի սառեցված խորանարդները խորը աղցանի ամանի մեջ: Ավելացնել մայոնեզ, աղ և պղպեղ, նրբորեն խառնել բաղադրիչները:

Սմբուկով և ձվով աղցան

Ի դեպ, ըստ այս աղցանի տարբերակներից մեկի, սոխը ոչ թե պետք է տապակվի, այլ մարինացվի քացախի մեջ: Սա խորտիկն ավելի համեղ և փխրուն կդարձնի: Մատուցելուց առաջ աղցանը դնել սառնարանում:

Սմբուկով և ձվով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Շատ Շքեղ Համով Սմբուկով Աղցան․ Զարմացրեք ձեզ և ձեր հյուրերին

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք