Սնկային կրեմ ապուր շամպինիոններով. Նրբահամ, ախորժելի և շատ հեշտ պատրաստվող

կրեմ ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սնկային կրեմ ապուր շամպինիոններով. Այս ուտեստը կարելի է մատուցել անգամ քմահաճ հյուրերին:

Թվում է թե շատ բարդ կլինի պատրատելը, բայց կհամոզվեք, որ ընդամենը մ,ի քանի քայլ է պետք դրա համար: Երբեք չկասկածեք, որ չեք կարողանա պատրաստել, որ սա միայն շեֆ խոհարարին է հասու:

Դուք կզարմանաք, թե որքան համ ու նրբություն կա այս ուտեստի մեջ: Մտնելով խոհանոց, մի քանի բաղադրիչ վերցնելով, բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում կպատրաստեք անչափ համեղ, սնկային բույրով տաք ուտեստ:

կրեմ ապուր

Սնկային կրեմ ապուր շամպինիոններով. Բաղադրությունը

_4 ճաշի գդալ կարագ

_1 ճաշի գդալ բուսական յուղ

_2 կտրատած սոխ

_4 պճեղ սխտոր մանրացնել

_750 գ թարմ մանրացված սունկ

_4 թեյի գդալ ուրց

_Ցանկացած չոր կարմիր կամ սպիտակ գինի 1/2 բաժակ

_6 ճաշի գդալ ալյուր

_4 բաժակ հավի արգանակ

_1-2 թեյի գդալ աղ` ըստ համտեսի

_1 / 2-1 թեյի գդալ սև պղպեղ

_2 խորանարդ տավարի արգանակ

_1 բաժակ յուղալի սերուցք

_Կտրատած թարմ մաղադանոս և ուրց

կրեմ ապուր

Սնկային կրեմ ապուր շամպինիոններով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Հալեցնել կարագը և բուսական յուղը մեծ կաթսայում, միջին ջերմության վրա, մինչև դրանք հալվեն:

_Տապակել սոխը 2-3 րոպե, մինչև այն դառնա փափուկ ու թեթևակի գույնը փոխի: Ավելացնել և խառնել սխտորը մինչև անուշ հոտ գալը, մոտ 1 րոպե:

_Ավելացնել սունկը և 2 թեյի գդալ ուրց, տապակել 5 րոպե: Լցնել գինին և շարունակել շոգեխաշել 3 րոպե:

_Սնկի վրա շաղ տալ ալյուրը, լավ խառնել և եփել 2 րոպե: Ավելացնել արգանակը, կրկին խառնել և հասցնել եռման:

_Թուլացնել կրակը, ավելացնել աղ, պղպեղ և արգանակի մանրացված խորանարդիկները, սրանք կարող եք չավելացնել, եթե կարևորում եք առողջ սննդի գաղափարը:

_Կափարիչով ծածկել և եփեք 10-15 րոպե, պարբերաբար խառնելով` մինչև պատրաստ լինելը:

_Կրակը իջեցնել նվազագույնի, ավելացնել սերուցքը: Թող մնա ցածր ջերմության վրա (մի եռացրեք): Այժմ ժամանակն է կարգավորել աղն ու պղպեղը ըստ ձեր ցանկության:

_Զարդարել մաղադանոսով և ուրցով: Մատուցել ապուրը տաք վիճակում:

Սնկային կրեմ ապուր շամպինիոններով. Նրբահամ, ախորժելի և շատ հեշտ պատրաստվող

Սնկային կրեմ ապուրը շամպինիոններով պատրաստ է:

Բարի ախորժակ և հաճելի տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Դդումով կրեմ ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք