Սնկով ապուր կարտոֆիլով. Թեթև, դյուրամարս ուտեստ

Սնկով ապուր կարտոֆիլով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով ապուր կարտոֆիլով. Թեթև, դյուրամարս ուտեստ

Մեր օրերում ոչ բոլոր տնային տնտեսուհիները կարող են իրենց թույլ տալ երկար կանգնել վառարանի մոտ, բայց, եթե դուք իսկապես ցանկանում եք հաճույք պատճառել ձեր ընտանիքին հագեցնող և շատ համեղ ուտելիքով և իհարկե նույնպես պարզ, բայց համեղ ուտեստների հավերժ որոնման մեջ եք, ապա առաջարկում ենք ուշադրություն դարձնել կարտոֆիլով սնկով ապուրին:

Սերուցքային պանիրը, ինչպես նաև շամպինիոնների և չորացրած սնկի համադրությունն այս ուտեստին տալիս են յուրահատուկ բույր, մինչդեռ կարտոֆիլն ու հնդկաձավարը ապուրը դարձնում են ոչ միայն համեղ, այլև շատ գոհացուցիչ:

Սնկով ապուր կարտոֆիլով

Սնկով ապուր կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 350 գ
  • Հնդկաձավար 100 գ
  • Շամպինիոն 200 գ
  • Սոխ 1 հատ
  • Գազար 1 հատ
  • Սերուցքային պանիր 2 ճաշի գդալ
  • Չոր սունկ 1 թեյի գդալ
  • Կանաչիներ `ըստ ճաշակի
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի

Սնկով ապուր կարտոֆիլով

Սնկով ապուր կարտոֆիլով. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրել և կտրել փոքր խորանարդիկներով: Կաթսայի մեջ եռացնել մեկ ու կես լիտր ջուր և մեջը լցնել կարտոֆիլը:
  2. Հնդկաձավարը մանրակրկիտ լվանալ և լցնել կարտոֆիլի վրա:
  3. Սոխը մանր կտրատել և գազարը քերել խոշոր քերիչով: Տապակել մի փոքր արևածաղկի ձեթով:
  4. Տապակած սոխեռածի մեջ ավելացնել չորացրած սունկ և բարակ կտրտած շամպինիոններ, թեթևակի տապակել:
  5. Թավայի պարունակությունը լցնել կարտոֆիլով և հնդկաձավարով կաթսայի մեջ:
  6. Ապուրին ավելացնել սերուցքային պանիր և համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի: Վերջում ավելացնել մանր կտրատած կանաչիները:

Սնկով ապուր կարտոֆիլով

Ճաշատեսակը ստացվում է շատ բուրավետ և համեղ: Լրացուցիչ կծվության համար պատրաստի ապուրի մեջ կարող եք ճզմել նաև մեկ պճեղ սխտոր:

Սնկով ապուրը կարտոֆիլով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք