Սնկով ապուր. Թեթև ուտեստ ճաշին

Սնկով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սնկով ապուրները շատ համեղ, հագեցնող ու բուրավետ ուտեստներ են։ Հատկապես, եթե դրանք եփում եք ճիշտ բաղադրատոմսով և բարձրորակ սնկով։

Սնկով ապուր

Սնկով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Սունկ շամպինիոն 300 գր

_Ջուր

_Սերուցք 100 մլ

_Կարագ 30 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սնկով ապուր

Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլն ու սոխը կտորներով կտրատել և տապակել։

_Սունկը կտրատել կտորներով և խառնել կարտոֆիլին և սոխին։

_Ամեն ինչ ծածկել ջրով, և եփել 35 րոպե։

Հուշում. Ապուրն ավելի համեղ դարձնելու համար ավելացրեք նաև մի երկու ճաշի գդալ մսի արգանակ։

_Աղ և պղպեղ անել, եփել ևս մի քանի րոպե և դնել կրակի վրա։

_Ավելացնել սերուցքը և կարագը, հարել ապուրը սուզվող բլենդերով։

_Մատուցելիս ավելացնել թարմ կանաչիներ։

Սնկով ապուր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի մսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք