Թեթև և բուրավետ սնկով ապուր պատրաստեք, որպես առաջին ճաշատեսակի լավագույն տարբերակներից մեկը։ Եթե դեռ չեք պատրաստել նման ապուր, ապա պետք է սկսել դա անել: Իսկ այսօրվա բաղադրատոմսը կօգնի ձեզ, քանի որ այն ամենահեշտն է ու ամենապարզը։
Ցանկության դեպքում, իհարկե, կարող եք օգտագործել մսի արգանակ։ Սունկը հարմար է ցանկացած ձևով՝ թարմ, սառեցված կամ չորացրած։ Իդեալական է անտառային սունկ վերցնել, բայց շամպինիոններով ապուրը նույնպես համեղ կլինի։ Դուք կարող եք պատրաստել ձեր սեփական արիշտա: Նման ապուրը կարելի է ներառել գրեթե ցանկացած դիետայի մենյուում, ինչպես նաև պատրաստել այն ծոմի շրջանում։

Սնկով ապուր. Բաղադրիչներ
_Կարտոֆիլ 3 հատ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Լապշա 60 գ
_Սունկ 150 գ
_Ջուր 1,5լ
_Արևածաղկի ձեթ 45 գ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սնկով ապուր. Պատրաստման եղանակը
_Մաքրած կարտոֆիլը կտրատել փոքր կտորներով, լվանալ: Լցնել մաքուր ջրի մեջ և դնել կրակի վրա։
_Սոխը մանր կտրատել, գազարը քերել։ Տապակի մեջ տաքացնել փոքր քանակությամբ ձեթ և տապակել պատրաստի բանջարեղենը, մոտ 10 րոպե։
_Մաքրել և մանր կտրատել սունկը (եթե սունկը փոքր է, ուրեմն պետք չէ)։ Լցնել դրանք նախապես տաքացրած յուղով տապակի մեջ և եփել միջին կրակի վրա մինչև եփվեն։
_Կարտոֆիլը եռալուց մոտ 15 րոպե հետո կաթսայի մեջ ավելացնել սոխը, գազարն ու սունկը։
_Երբ ապուրը նորից եռա, ավելացնել արիշտան:
_Խառնել, աղ, պղպեղ անել և եփել ամբողջը միասին 20 րոպե:
_Մատուցելուց առաջ ապուրի վրա շաղ տալ մանր կտրատած կանաչիներ։
Օգտագործելով սունկը խոհարարության մեջ, դուք կարող եք բազմազանեցնել ձեր սովորական սննդակարգը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ավելուկով ապուր