Սնկով երշիկ. Անսովոր նախուտեստ ընթրիքի համար

Սնկով երշիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Սնկով երշիկ. Անսովոր նախուտեստ ընթրիքի համար

Եթե ​​կարծում եք, որ միայն մսի երշիկ կարող է լինել, ապա պիտի զարմանցնենք ձեզ՝ գոյություն ունի նաև սնկի երշիկ: Ավելին,  առաջարկում ենք այն պատրաստել և փորձել: Ինքներդ կհամոզվեք որ երշիկը շատ համեղ է և դուք մեծ հաճույքով կհյուրասիրեք  ձեր հյուրերին:

Սնկով երշիկը բացարձակապես պասային է: Պատրաստման եղանակը շատ պարզ է՝ տապակել ձեր սիրած սունկը, լցնել շշի մեջ և ծածկել արգանակով: Եթե ​​երշիկեղենի մեջ մսի համը կարևոր է ձեզ համար, պատրաստեք հագեցած մսի արգանակ, ավելացրեք մի փոքր համեմունքներ և կանաչիներ. Եվ ահա՝ ուտեստը պատրաստ է:

Սնկով երշիկՍնկով երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շամպինիոններ 500 գ
  • Ջուր 500 մլ
  • Արգանակի խորանարդ 1 հատ
  • Սխտոր 2 պճեղ
  • Դափնու տերև 1 հատ
  • Ժելատին 15 գ
  • Արևածաղկի ձեթ 1-2 ճաշի գդալ
  • Համեմ 0.5 փունջ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի

Սնկով երշիկ

Սնկով երշիկ

Սնկով երշիկ. Պատրաստման եղանակը

  1. Արգանակի խորանարդիկը լուծել եռման ջրի մեջ: Սնկի արգանակը նույնպես հարմար է, բայց դուք կարող եք ընտրել ցանկացածը:
  2. Լցնել 2 ճաշի գդալ լուծվող ժելատինը արգանակի մեջ: Երբ ժելատինն ուռչի, լուծել այն ջրային բաղնիքի վրա:
  3. Կտրատեք սունկը խորանարդներով և տապակել տաք արևածաղկի յուղի մեջ:
  4. Երբ դրանք փոխեն գույնը, վրան ճզմել սխտորը և եփել ևս 1 րոպե:
  5. Լցնել մնացած արգանակը, եռացնել: Ավելացնել պղպեղ, դափնու տերևներ, կրակն իջեցնել և եփել 10 րոպե:
  6. Ավելացնել մանր կտրատած կանաչիները և ժելատինը: Խառնել և անմիջապես հանել կրակից:
  7. Սնկով խառնուրդը լցնել վերևի մասը կտրած պլաստիկ շշի մեջ:
  8. Երբ լրիվ սառչի, դնել սառնարանում, մինչև ամբողջովին պնդանա:
  9. Կտրել շիշը և հանել սնկով երշիկը մատուցելուց առաջ: Կտրել կտորներով և մատուցել:

Սնկով երշիկ

Հրաշալի սնկով նախուտեստն իսկապես ճոխ է թվում: Փորձեր արեք փոփոխելով համեմունքներն ու արգանակները: Ամենահամեղ երշիկը ստացվում է անտառային սնկից: Պատրաստեք և հյուրասիրեք ձեր ընկերներին:

Սնկով երշիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ:

Ժուլյեն սնկով և հավի մսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք