Սնկով խորոված. Իսկական շքեղություն, որը կգրավի ձեր սիրտը

Սնկով խորոված ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով խորոված. Իսկական շքեղություն, որը կգրավի ձեր սիրտը

Այս եղանակով պատրաստված սունկը համեղ նախուտեստ է, որն արդեն գրավել է շատերին իր հմով և նրբությամբ: Պարզապես պետք է սունկը կես ժամ մարինացնել, շամփուրների վրա շարել և թխել ջեռոցում:

Սնկով խորոված

Սնկով խորոված. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շամպինիոններ 600 գ
  • Կիտրոնի հյութ 2 թեյի գդալ
  • Սոյայի սոուս 4 ճաշի գդալ
  • Սամիթ 1 փունջ
  • Պապրիկա 1 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի

Սնկով խորոված

Սնկով խորոված

Սնկով խորոված. Պատրաստման եղանակը

  1. Սունկը լավ լվանալ: Սրբիչ փռեք մաքուր մակերեսի վրա: Սունկը տեղափոխեք դրա վրա, որպեսզի ավելորդ հեղուկը կլանվի:
  2. Լցնել սունկը տոպրակի մեջ: Դրա մեջ լցնել բուսական յուղ և սոյայի սոուս, պապրիկա, աղ, կիտրոնի հյութ և կտրատած սամիթ:
  3. Փակել տոպրակը, լավ թափահարել, թող այդպես մնա մոտ 30 րոպե:
  4. Դնել շամփուրները ջրի մեջ, թող մի քիչ թրջվի: Հիմա պետք է սունկը տոպրակից հանել ու շարել շամփուրի վրա:
  5. Ջեռոցը տաքացրեք 200 ° C:
  6. Սունկը թխել ջեռոցի տապակի վրա մոտ 15 րոպե: Սունկը կարելի է նաև խորովել կրակի վրա:

Սնկով խորոված

Համեղ է! Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին: Մնացեք մեզ հետ, մենք դեռ շատ համեղ բաղադրատոմսեր կներկայացնենք:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի մսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք