Սնկով ջեռեփուկ. Կարտոֆիլով և հավի մսով ընթրիք
Կարտոֆիլով ջեռեփուկը սնկով. Բոլոր գործերը մի կողմ դրած, անմիջապես կգնաք խոհանոց, հենց պատկերացնեք, թե որքան համեղ է դա:
Չնայած նման պարզ մթերքների համադրությանը, այս ջեռեփուկը շատ է հիշեցնում ժուլիեն, բայց այս դեպքում շատ ավելի հետաքրքիր բան է ստացվում, որովհետև սրանով դուք կարող եք արագ կերակրել ամբողջ ընտանիքին՝ պատրաստելով հագեցնող և աներևակայելի համեղ ուտելիք:
Սնկով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- 400 գրամ հավի կրծքամիս
- 8-9 հատ կարտոֆիլ
- 12-13 շամպինիոն
- 1 հատ սոխ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 2 ճաշի գդալ ալյուր
- 300 մլ սերուցք
- 100 մլ կաթ
- 150 գրամ պանիր
- աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Սնկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
- Մաքրել բանջրեղենը, սոխը մանրացնել, սունկը և կարտոֆիլը կտրատել շերտերով:
- Հավի կրծքամիսը մանրացնել խորանարդիկներով:
- Տապակել սունկը և սոխը բուսական յուղով, նույն տապակի մեջ:
- Կարտոֆիլը խաշել եռացող ջրի մեջ 1-2 րոպե:
- Հավի կրծքամիսը կարելի է տապակել յուղով տապակի մեջ կամ նախապես խաշել, ինչպես ցանկանում եք:
- Ջեռոցի ձևամանի հատակին կարտոֆիլ լցնել, ապա հավի միս, հետո քերած պանիր, սոխ ու սունկ:
- Պատրաստել սոուսը. Ամանի մեջ խառնել թթվասերը, կաթը և սերուցքը, դնել կրակին:
- Աստիճանաբար լցնելով ալյուրը, խառնելով, եփել եռալու պահից 2-3 րոպե:
- Բոլոր բաղադրիչների վրա լցնել ստացված սոուսը, կես ժամով դնել 200 °C տաքացրած ջեռոցում:
Բուրավետ և շատ համեղ սնկով ջեռեփուկը պատրաստ է: Այն կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Այն հաստատ կգոհացնի ձեզ:
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Տավարի մսով ջեռեփուկ
Facebook Comments