Պատրաստեք Սնկով և խնձորով Աղցան, եթե հոգնել եք դասական աղցաններից, որոնց համերի սովորական համադրությունը ոչ մեկին չի զարմացնի։
Քաղցր և թթու խնձորը մարինացված սոխով այս նախուտեստի ուշագրավ կետն է: Նման բաղադրիչների շնորհիվ աղցանը հիանալի է ստացվում, ունի թարմ և օրիգինալ համ։ Ուստի նման անզուգական ուտեստի մեկ պատառով բավարարվել ուղղակի անիրատեսական է։
Որպես այս խորտիկի սոուս, կարող եք օգտագործել մայոնեզը (տնական կամ գնված): Եթե ցանկանում եք աղցանն ավելի քիչ կալորիական դարձնել, օգտագործեք թթվասեր կամ հունական մածուն։ Այն ոչ պակաս համեղ ու սննդարար կստացվի։
Սնկով և խնձորով Աղցան. Բաղադրիչներ
_Ձու 3 հատ
_Խնձոր 1 հատ
_Սոխ 0,5 հատ
_Եգիպտացորեն 170 գ
_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի
_Աղ ըստ ճաշակի
_Մաղադանոս ըստ ճաշակի
_Արևածաղկի ձեթ 1,5 ճաշի գդալ
_Խնձորի քացախ 1 թեյի գդալ
_Մայոնեզ ըստ ճաշակի
_Շամպինիոններ 300 գ
_Մանանեխ 1 թեյի գդալ
Սնկով և խնձորով Աղցան. Պատրաստման եղանակը
_Սունկը մանր կտրատել, տապակել արևածաղկի ձեթով տաք թավայի մեջ։
_Ավելացնել աղ և սև պղպեղ, խառնել:
_Մաղադանոսը լվանալ, մանր կտրատել։ Խորը ամանի մեջ խառնել սունկն ու կանաչիները, լավ խառնել։
_Պինդ խաշած ձվերը մաքրել, կտրատել փոքր խորանարդիկներով։
_Մաքրել խնձորը, պտղամիսը կտրատել փոքր խորանարդիկներով։
_Կլպել մեծ կարմիր սոխի կեսը, շատ նուրբ կտրատել։
_Առանձին ամանի մեջ խառնել սոխը խնձորի հետ։
_Ավելացնել խնձորի քացախ (այն կարելի է փոխարինել կիտրոնի հյութով) և մանանեխ։ Մանրակրկիտ խառնել։
_Այժմ կազմել աղցանը։ Ափսեի վրա լցնել կտրատած ձվերը։ Թեթևակի սեղմել, վրան մայոնեզի ցանց նկարել։
_Այնուհետև լցնել եգիպտացորենը՝ հավասարաչափ բաշխելով։ Վրան քսել քիչ քանակությամբ մայոնեզ:
_Այնուհետև հետևում են խնձորի և սոխի շերտերը, որոնց պետք է կրկին քսել մայոնեզ:
_Վրան լցնել կանաչիներով սունկը, որի վրա գծում ենք մայոնեզի ցանց:
_Աղցանը դնել սառնարանում 1 ժամով ներծծման համար:
Սնկով և խնձորով Աղցանը կարելի է դնել կոկիկ շերտերով կամ պարզապես խառնել խորը ամանի մեջ։ Եթե կանգ եք առել առաջին տարբերակի վրա, խորհուրդ ենք տալիս օգտագործել 20 սմ տրամագծով հատուկ խոհարարական օղակ, որի շնորհիվ պատրաստի աղցանը շատ տպավորիչ և գեղեցիկ կլինի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիսեռով աղցան