Պարզ ու համեղ Սպագետի հավի կոլոլակներով պատրաստելու համար պետք են ամենամատչելի մթերքները: Մեզ անհրաժեշտ է աղացած հավ, բանջարեղեն և մակարոնեղեն։
Մակարոնեղենը չափազանց ունիվերսալ մթերք է: Այն կարելի է մատուցել պարզապես կարագի հետ, տապակել ձվով, դրանց հետ կարելի է պատրաստել մսային խավարտ։
Իհարկե, աղացած հավի փոխարեն կարող եք վերցնել ցանկացած այլ՝ տավարի, խոզի կամ հնդկահավի աղացած միս։
Կերակուրը եփելու համար պատրաստեք ապրանքները ըստ ցանկի։
Սպագետի հավի կոլոլակներով. Բաղադրիչներ
_Հավի միս — 600 գ
_Կանաչիների, աղի, պղպեղի խառնուրդ — ըստ ճաշակի
_Քաղցր պղպեղ — 1 հատ
_Լոլիկ սեփական հյութի մեջ — 1 բանկա
_Նեխուր — 2-3 հատ
_Ձիթապտուղ — 15-20 հատ
_Սոխ — 1 հատ
_Գազար — 1 հատ
_Սխտոր — 2-3 պճեղ
_Սպագետի
Սպագետի հավի կոլոլակներով. Պատրաստման եղանակը
_Աղացած հավի մսին խառնել համեմունքներ, աղ, պղպեղ։ Փոքր կոլոլակներ կազմել։
_Դնել փայլաթիթեղով պատված թխման թերթիկի վրա: Այն կարող եք ոչնչով չծածկել, բայց ես այնքան ծույլ տնային տնտեսուհի եմ, որ չեմ ուզում հետո տապակը լվանալ 🙂
Ամբողջ հյութը, որը գոյանում է եփման ընթացքում, մնում է փայլաթիթեղի վրա, իսկ տապակը մաքուր է մնում։
_Կոլոլակները թխել 190 աստիճան տաքացած ջեռոցում մոտ 20 րոպե։
_Քանի դեռ կոլոլակները ջեռոցում են, ժամանակ չկորցնեք՝ պատրաստեք սոուսը։
_Գազարը, սոխն ու սխտորը մանր կտրատել, տապակել։ Ավելացնել կտրատած նեխուրն ու քաղցր պղպեղը, տապակել ընդամենը մեկ րոպե։
_Այնուհետև լցնել լոլիկը սեփական հյութի մեջ և կտրատած ձիթապտուղները: Եփել 3-5 րոպե։
_Այդ ընթացքում կոլոլակները պատրաստ են։ Դրանք դնել սոուսով ամանի մեջ։ Անհրաժեշտության դեպքում աղ անել:
_Եփում ենք ևս մի երկու րոպե։ Ամեն ինչ պատրաստ է:
_Սպագետին եփել աղաջրի մեջ, քամել ջուրը և խառնել սոուսի հետ։
Մատուցել սպագետտին հավի կոլոլակներով տաք վիճակում։
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Սպագետի բոլոնեզ սոուսով