Սպագետի հավի մսով. Իտալական հայտնի Կարբոնարայի տարբերակ
Այս ուտեստի դասական տարբերակում սպագետին պատրաստվում է գուանչիալեով (խոզի այտի մսով), բայց մենք որոշեցինք իտալական կարբոնարան հարմարեցնել մեր իրողություններին:
Ձեզ հարկավոր է սովորական հավի կրծքամիս և խոզապուխտ: Սոուսի համար միայն պարմեզանն է բավարար: Դրա բացակայության դեպքում, վերցրեք ձեր սիրած կոշտ պանիրը: Երբ ձվի խառնուրդին ավելացնում են սերուցք, ապա հավով կարբոնարան դառնում է ավելի յուղալի:
Սպագետի հավի մսով. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի կրծքամիս 1 հատ
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
- Պարմեզան 85 գ
- Խոզապուխտ 115 գ
- Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
- Սպագետի 340 գ
- Ձու 4 հատ
- Մաղադանոս՝ ըստ ճաշակի
Սպագետի հավի մսով. Պատրաստման եղսնակը
- Հավի կրծքամիսը կտրել 1 սմ կտորների, համեմել և աղ անել:
- Քերել պարմեզանը, մի մասը մի կողմ դնել:
- Կտրել խոզապուխտը: Տաքացնել ձիթապտղի յուղը թավայի մեջ, ավելացնել խոզապուխտը և խառնելով այն տապակել:
- Ավելացնել հավի կրծքամիսը և թավայի մեջ տապակել մինչև եփվի խոզապուխտի հետ միասին:
- Եռացնել ջուրը, աղ անել, ավելացնել սպագետին և եփել մինչև պատրաստ լինելը: Մինչ մակարոնեղենը եփվում է, ձվերը հարել պանրի կեսի և պղպեղի հետ միասին:
- Մակարոնով կաթսայից 50 մլ ջուր վերցնել բաժակով, իսկ մնացած հեղուկը քամել լվացարանի մեջ: Տապակը կրկին կրակի վրա դնել, և սպագետին միանգամից լցնել մսի վրա:
- Ձվի խառնուրդը լցնել սպագետիի վրա և անընդհատ խառնել ուտեստը: Աստիճանաբար ավելացնել 1 ճաշի գդալ ջուր:
- Պատրաստի ուտեստի վրա ցանել մնացած պարմեզան պանիրը և ցանկության դեպքում զարդարել մաղադանոսով:
Այս ճաշատեսակն իսկական գտածո է, եթե հյուրեր եք ընդունում և ցանկանում եք զարմացնել նրանց: Ամենալավն այն է, որ հարկավոր չէ ժամերով կանգնել վառարանի մոտ և նախօրոք պատրաստել մթերքները: Այս կարբոնարան շատ արագ է պատրաստվում:
Սպագետին հավի մսով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Վերմիշելով փլավ
Facebook Comments