Ընկերուհիս, ումից վերցրել եմ բաղադրատոմսը, ասում է, որ հենց այս գերմանական ոճի վարունգի թթու են մատուցում Գերմանիայում բոլոր փառատոներին բավարական երշիկներով ու ապխտած մսով:
Այնպես որ, առաջարկում ենք փորձել ձմռան համար հիանալի թթու վարունգի բաղադրատոմսը:
Բաղադրիչների քանակը հաշվարկվում է 1 լիտր բանկայի համար
Վարունգի թթու. Անհրաժեշտ Բաղադրիչներ
_Վարունգ 300 գ
_Սոխ 100 գ
_Գազար 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Սամիթ 2 հատ
_Դափնու տերև 2 հատ
_Քացախ 3 ճաշի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
Վարունգի թթու. Պատրաստման եղանակը
_Վարունգը նախ պետք է երկու ժամ թողնել հնարավորինս սառը ջրում։ Այնուհետև մանրակրկիտ լվանալ և թող ջրում մնա ևս մեկ ժամ:
_Վարունգների ծայրերը կտրել, որպեսզի պոչեր չմնան։
_Կտրել սոխը կես օղակներով, գազարը բարակ ձողիկներով կամ խորանարդիկներով:
_Սամիթի հովանոցները գցել եռացող ջրի մեջ։
_Լավ լվանալ բանկաները և մանրէազերծել։
_Յուրաքանչյուր բանկայի ներքևում դնել դափնու տերև, սամիթ, սխտորի պճեղները (կտրեք դրանք մեջտեղից), չիլի պղպեղ (ըստ ցանկության):
_Այժմ շերտերով, կամ խառը դասավորեք վարունգ, գազար և սոխ:
_Վերևից բանկաների մեջ լցնել աղն ու շաքարը, մինչև պարանոցը լցնել սառը (ոչ եռացրած) ջրով։
_Մեծ կաթսայի մեջ, ներքևում կտոր փռեք, այնքան ջուր լցրեք, որ բանկաների «ուսերին» հասնի։
_Բանկաներով կաթսայի տակ թույլ կրակ վառել:
_Կափարիչները եռացնել 1-2 րոպե և ծածկել բանկաները։
_Կաթսայում ջուրը եռալուց հետո ստերիլիզացնել ևս 3 րոպե։
_Բանկաները հանել ջրից, մեջը քացախ լցնել և կափարիչներով փակել։
Այսքանը: Այժմ բանկաները պետք է շուռ տալ և թողնել, որ ամբողջովին սառչի, այնուհետև դրանք պետք է պահել սառը տեղում: Այս վարունգները հիանալի խորտիկ են ցանկացած ուտեստի համար:
Բարի ախորժակ: