Վարունգով աղցան. Այս պահածոն շատ չի լինում, շատ համեղ և ցանկալի նախուտեստ ձեր սեղանին

Վարունգով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Վարունգով աղցան. Այս պահածոն շատ չի լինում, շատ համեղ և ցանկալի նախուտեստ ձեր սեղանին

Աղցանը ստացվում է թեթև, թարմ նոտաներով, չափավոր կծու, փխրուն, անուշաբույր բանջարեղենով: Սա հիանալի տոնական նախուտեստ կլինի:

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Վարունգ 3 կգ
  • Սոխ 500 գր
  • Գազար 500 գր
  • Քացախ 9% 160 մլ
  • Շաքար 70 գ
  • Աղ 40 գ
  • Համեմունք կորեական գազարի համար 50 գ
  • Բուսական յուղ 230 մլ

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը

  1. Եթե ​​կորեական գազարի համեմունքը մատչելի չէ, ապա պետք է պարզապես խառնել՝ համեմ, պապրիկա, չիլի, կոճապղպեղ, սխտոր, նեխուր և մանանեխ:
  2. Կտրել բանջարեղենը ձեզ համար ցանկացած ձևով, գազարը կարելի է քերել կորեական գազարի քերիչով:
  3. Կտրել սոխը բարակ կիսաօղակներով:
  4. Բոլոր բանջարեղենները խառնել, ավելացնել համեմունքներ, աղ և շաքար, քացախ և բուսական յուղ:
  5. Զանգվածը շատ լավ խառնել, թողնել 2 ժամ: Պարբերաբար խառնել:
  6. Խորհուրդ. Եթե 2 ժամ հետո հյութը քիչ է, թող մնա ևս մեկ-երկու ժամ, պարզապես պարբերաբար խառնեք:
  7. Պետք է աղցանը լցնել բանկաների մեջ, սեղմելով դասավորել և վրան լցնել հյութը:
  8. Կափարիչները դնել բանկաների վրա, դրանք շարել կաթսայի մեջ, նախապես տակը սրբիչ փռելուց հետո: Տաք ջուր լցնել կաթսայի մեջ՝ մինչև բանկայի ուսերը:
  9. Հիմա մանրէազերծել 10 րոպե՝ եռալուց հետո:
  10. Ամուր փակել կափարիչները, շրջել և տաք ծածկոցով փաթեթավորած թողնել մինչև սառչի:
  11. Աղցանը կարելի է պահել նկուղում կամ պահարանում:

Վարունգով աղցան

Շատ համեղ, անուշաբույր աղցանը պարզապես հիանալի տեսք ունի, այն իր գույներով զարդարում է տոնական սեղանները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք