Վարունգով աղցան. Յուրահատուկ պահածո ձմռան համար

Վարունգով աղցան Պահածոներ

Վարունգով աղցան. Յուրահատուկ պահածո ձմռան համար

Սա իսկապես յուրահատուկ վարունգի աղցան է ձմռան համար, գիտե՞ք ինչու: Քանի որ առաջինն են ուտում: Ձմռանը այս ախորժելի աղցանը կուտվի մեծ հաճույքով:

Ստացվում է համեղ, և շատ թարմ բույր ունի: Այս ախորժելի աղցանը լավն է նաև այն պատճառով, որ դրա մեջ կարող եք օգտագործել ցանկացած տեսակի վարունգ՝ կեռ, ոչ ստանդարտ չափերի:

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Վարունգ — 1200 գր (3 հատ բանկա 0,5 լ)
  • Սոխ — 200 գր
  • Սամիթ — 1 փունջ

Յուրաքանչյուր 0,5 լիտր բանկայի համար

  • Դափնու տերև — 1 հատ
  • Պղպեղ — 2 հատ
  • Սև պղպեղ — 5 հատ
  • Աղ — 3/4 թեյի գդալ
  • Շաքար — 0,5 թեյի գդալ
  • Քացախ 9% — 1 ճաշի գդալ
  • Բուսական յուղ — 1.5 ճաշի գդալ

 

Վարունգով աղցան

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Վարունգները կտրել 0,5 սմ կտորների: Եթե վարունգը մեծ է, կարող եք մեջտեղից կիսել կամ քառորդ մասերի բաժանել:
  2. Կտրել սոխը կես օղակներով:
  3. Սամիթը մանր կտրատել:
  4. Խառնել վարունգը, սոխը և սամիթը:
  5. Լվանալ և մանրէազերծել բանկաները ձեզ հարմար եղանակով:
  6. Բանկաների հատակին դնել մի քանի պղպեղի հատիկ, դափնու տերև և հինգ սև պղպեղի հատիկներ:
  7. Այժմ վարունգը լցնել բանկաների մեջ, ոչ շատ խիտ, պարզապես լցնել դրանք առանց սեղմելու, որպեսզի չտրորվի վարունգը:
  8. Այժմ յուրաքանչյուր բանկայի մեջ ավելացնել 3/4 թեյի գդալ աղ, 0.5 թեյի գդալ շաքարավազ և 1 ճաշի գդալ 9% քացախ: Ավելացնել նաև 1,5 ճաշի գդալ բուսական յուղ:
  9. Բանկաները ծածկել կափարիչներով և թող մնա 10 րոպե:
  10. Կաթսայի հատակի փռել անձեռոցիկ և վրան դնել բանկաները, յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել եռացող ջուր, բայց ոչ մինչև վերջ. Ստերիլացման գործընթացում բանջարեղենը դեռ հյութ կարտազատի:
  11. Կաթսայի մեջ տաք ջուր լցնել մինչև բանկաների «ուսերը»: Կաթսայի ջուրը եռալուց հետո, 10 րոպե թողնել մանրէազերծվելու:

Վարունգով աղցան

Նշված ժամանակից հետո հանել բանկաները փակել կափարիչներով, շրջել գլխիվայր և ծածկած թողնել դրանք մինչև ամբողջովին սառչեն:

Վարունգով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր, թեթև աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք