Վերմիշելով ջեռեփուկ. Թավայի մեջ պատրաստված հագեցնող ու պարզ ուտեստ

Վերմիշելով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք հագեցնող ու պարզ ուտեստ Վերմիշելով ջեռեփուկ, որը համեղ է նաև սառը վիճակում:

Եթե ​​ցանկանում եք ինչ-որ նոր և հետաքրքիր բան, ապա եփեք ուտեստն այս բաղադրատոմսով։ Շատ համեղ, ախորժելի ու արագ ստացվող կերակուրը շատ համեղ է կետչուպով, սացեբելի սոուսով, ինչպես նաև պանրի և սխտորի սոուսով։

Վերմիշելով ջեռեփուկ

Վերմիշելով ջեռեփուկ. Բաղադրիչներ

_Վերմիշել 150 գ

_Բուսական յուղ 40 մլ

_Հավի ձու 2 հատ

_Մայոնեզ 1 ճաշի գդալ

_Կետչուպ 1 ճաշի գդալ

_Կոշտ պանիր 100 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սերուցք 10% 100 մլ

_Մաղադանոս 5 գ
Վերմիշելով ջեռեփուկ

Վերմիշելով ջեռեփուկ

Վերմիշելով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Ձվերը կոտրել ամանի մեջ:

_Ավելացնել սերուցք, աղ՝ ըստ ճաշակի և խառնել։

_Ավելացնել մայոնեզ և տոմատի մածուկ։ Նորից լավ խառնել։

_Մանր քերիչով ավելացնել պանիրը և լցնել ձվային զանգվածի մեջ ու խառնել։

_Վերմիշելը տապակել բուսական յուղի մեջ 5-7 րոպե, երբեմն խառնելով։

_Վերմիշելի վրա լցնել ձվի խառնուրդը։

_Տապակել մարմանդ կրակի վրա 5 րոպե։

_Վերջում զարդարել մանր կտրատած մաղադանոսով։

Վերմիշելով ջեռեփուկ

Ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք