Վերմիշելով ջեռեփուկ. Համեղ թեթև և սննդարար ուտեստ

Վերմիշելով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Երբ փոքր էինք, տատիկս ճաշի համար հաճախ էր պատրաստում Վերմիշելով ջեռեփուկ և միշտ հանում էր դրա հետ մատուցելու համար լավագույն ելակի մուրաբայի մի բանկա:

Մենք այս ուտեստը կոչում էինք «տատիկ» և սիրում էինք այն ամեն ինչից առավել:

Վերմիշելով ջեռեփուկ

Վերմիշելով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բարակ վերմիշել 300 գ

_Կաթնաշոռ 500 գ

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 150 գ

_Վանիլին 10 գ

_Կարագ 50 գ

Վերմիշելով ջեռեփուկ

Վերմիշելով ջեռեփուկ

Վերմիշելով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Վերմիշելը խաշել թույլ աղ արած ջրով, այնուհետև քամել, պահել հոսող սառը ջրի տակ, որ սառչի:

_Ձվերը հարել խորը ամանի մեջ հարիչով, ավելացնել շաքարը և վանիլը, հարել մինչև սպիտակելը:

_Կաթնաշոռն ավելացնել ձվի զանգվածին և հարել այնքան, մինչ ստացվի համասեռ զանգված:

_Սառած վերմիշելը լցնել ձվով կաթնաշոռի մեջ և լավ խառնել:

_Ջեռեփուկի համար նախատեսված ձևամանը ծածկել յուղաթղթով, յուղել կարագով, լցնել  մակարոնեղենով խառնուրդը՝ այն լավ հարթեցնելով:

_Թխել 180 ℃ տաքացրած ջեռոցում մոտ 50 րոպե: Ստուգել պատրաստությունը ատամի չոփով մակարոնով ջեռեփուկի տարբեր մասերում:

Վերմիշելով ջեռեփուկ

Մատուցելուց առաջ այն սառեցնել, մասերի բաժանել և յուրաքանչյուրի վրա ցանել շաքարի փոշի կամ ելակի, բալի մուրաբայի մի գդալ:
Այս ուտեստը դուր կգա ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, քանի որ այն իսկապես անմոռանալի համ ունի:

Վերմիշելով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ և համեղ ընթրիք

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք