Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Վերմիշելով փլավ, երևի թե ամենահամեղ տարբերակը որ ես փորձել էի, Նորույթ է կարծում եմ, պարզ վերմիշելով փլավը հագեցած համերով ուտեստ ենք դարձնելու։

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

Վերմիշելով փլավ Բաղադրիչներ

  • Վերմիշել — 400 գր․
  • Հավի կրծքամիս խաշած — 200 գր․
  • Սոխ — 1 հատ
  • Գազար — 1 հատ
  • Կարագ — 50 գր․
  • Ձիթայուղ — 50 գր․
  • Համեմունքներ ըստ քիմքի

Վերմիշելով փլավ Քայլ առ քայլ

  • Սկսենք վերմիշելը բովելուց, 2 բաժակը բավարար է
  • Մի փոքր ձիթայուղով թույլ կրակի վրա խառնելով կարմրացնենք, սա էլ կախված է նախասիրությունից․ եթե շատ եք սիրում ապա ինձ նման երկար պահեք, դեռ մի փոքր ինքն իրեն կմգանա, արդեն վերցնենք կողքի դատարկենք
  • Մեկ սոխը կտրատենք, ոչ շատ մանր
  • Մեկ գազարը նույնպես
  • Տապակի մեջ կարագ լցնենք 50 գրամ, նույնքան էլ ձիթայուղ
  • Վրան ավելացնենք սոխն ու գազարը և սկսենք տապակել մինչև սոխի վարդագունելը

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

  • Հավի կրծքամիսը նախապես հարկավոր է խաշել և մասնատել, որն էլ կավելացնենք մեր տապակի մեջ և կշարունակենք մի փոքր էլ տապակել
  • Աղ կլցնենք և ըստ ցանկության և սովորության համեմունքներ
  • Արդեն վերմիշելը կավելացնենք և եռացրած ջուր կլցնենք, այնքան որ ծածկի բավարար չափով, ընթացքում եթե կարիք լինի մի փոքր էլ կարելի է ավելացնել, չնայած վերմիշելը շատ արագ է եփվում

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

  • 10 րոպե էլ չտևեց այս պարզ, բայց հետաքրքիր համեղ փլավ ը ստանալու համար
  • Պատրաստեք և համտեսեք, կարծում եմ կհավանեք։

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք