Տանձի մուրաբա կակաչի սերմերով

Տանձի մուրաբա ՊԱՀԱԾՈՆԵՐ

Տանձի մուրաբա կակաչի սերմերով

Եթե ​​արդեն հասցրել եք կիվիով կամ անանուխով մուրաբա եփել, ապա ուզում ենք ձեզ ներկայացնել մեկ այլ անսովոր պահածոյի հետ: Մենք առաջարկում ենք եփել մի անուշահոտ քաղցրություն, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի ոչ միայն ախորժելի տեսքի, այլև շատ անսովոր համի շնորհիվ:

Խոսքը կակաչով և վանիլով տանձի մուրաբայի մասին է: Նման անուշահոտ պահածոն հիանալի կերպով կլրացնի ձեր սիրելի նրբաբլիթները կամ կծառայի որպես լցոնում այլ թխվածքների համար:

Տանձի մուրաբա

Տանձի մուրաբա կակաչի սերմերով. Բաղադրությունը

  • Տանձ 400 գ
  • Շաքար 100 գ
  • Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
  • Կակաչի սերմեր 1 ճաշի գդալ
  • Վանիլ 0.5 պատիճ

Տանձի մուրաբա

Տանձի մուրաբա կակաչի սերմերով. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ տանձը, կտրել չորս մասի, հեռացնել ցողունն ու միջուկը, ավելի լավ է կճպել եթե կեղևը կոշտ է: Կտրել պտուղները խորանարդիկներով:
  2. Տանձի կտորների վրա շաքար լցնել և ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Տանձը թող մնա 2 ժամ, որպեսզի հյութը դուրս տա: Կտրեք վանիլի պատիճի կեսը երկայնակի և ավելացնել մրգով թասիկի մեջ: Դրա պարունակությունը եռացնել և երբեմն խառնելով եփել 20 րոպե:
  3. Տանձի կեսը տրորել բլենդերով, նորից լցնել ամբողջ կտորների վրա, ավելացնել չոր թավայի մեջ տապակած կակաչի սերմերը, մնացած կիտրոնի հյութը: Մուրաբան կրկին հասցնել եռման և եռացնել ևս 10 րոպե, այնուհետև լցնել ստերիլացված բանկաների մեջ, կափարիչներով ամուր փակել:

Տանձի մուրաբա

Ցանկության դեպքում կարող եք հարել բոլոր տանձի կտորները, այդ դեպքում կստանաք համեղ մուրաբա ՝ համասեռ տեսքով:

Տանձի մուրաբան կակաչի սերմերով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Դեղձի ՉԻՐ Պատրաստման եղանակը

Փորձեք և բացահայտեք նոր բաղադրատոմսեր մեր կայքի հետ և կիսվեք ամենահետաքրքիրները ձեր ընկերների հետ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք