Տանձով և հաղարջով կարկանդակ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տանձով և հաղարջով կարկանդակ. Հյութեղ և անուշաբույր մրգերով, անկրկնելի համեղ թխվածք:

Հիմա տանձի ժամանակն է և մրգերն իրենք են խնդրում, որ խմորեղեն թխես: Դրանց քաղցրությունը նոսրացնելու համար մի բուռ կարմիր հաղարջ ենք ավելացնում: Փոքր քանակությամբ թթու հատապտուղը լավ է ընդգծում տանձի համը: Այս բաղադրատոմսով կարկանդակ պատրաստում էր մայրիկս, մեր ընտանիքում բոլորը շատ են սիրում այն:

Փափուկ մրգային կարկանդակ պատրաստելն ավելի բարդ չէ, քան հայտնի շառլոտան: Անգամ երեխան գլուխ կհանի սրանից, ճիշտ է, լավ կլինի, եթե կողքին լինեք ու հուշումներ տաք: Այնպես որ, հաճույքով զբաղվեք այս գործով և կունենաք հիանալի դեսերտ թեյի համար:

Տանձով և հաղարջով կարկանդակ
Տանձով և հաղարջով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • ցորենի ալյուր 250 գ
  • հաղարջ 30 գ
  • շաքար 100 գ
  • թթվասեր 200 գ
  • խտացրած կաթ 200 գ
  • արեւածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • ձու 2 հատ
  • տանձ 2 հատ
  • վանիլային շաքար 5 գ
  • սոդա 0,5 թեյի գդալ
  • աղ 1 պտղունց

Տանձով և հաղարջով կարկանդակ

Տանձով և հաղարջով կարկանդակ

Տանձով և հաղարջով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Խորը ամանի մեջ հարել ձվերը և շաքարավազը, ավելացնել աղը, վանիլային շաքարը, թթվասերը, կարագը, խտացրած կաթը, քացախով մարած սոդա (կամ 1 թեյի գդալ փխրեցուցիչ) և հարել:
  2. Աստիճանաբար փոքր մասերով ավելացնել մաղած ալյուրը՝ խմորը հարիչով հարելով: Խտության առումով զանգվածը պետք է նման լինի նրբաբլիթի խմորի:
  3. Մաքրել տանձը և կտրել բարակ շերտերով: Նույնիսկ չափազանց հասած պտուղները հարմար կլինեն:
  4. 24 սմ տրամագծով ձևամանի վրա փռել յուղաթուղթ և անհրաժեշտության դեպքում յուղ քսել:
  5. Լցնել խմորը, վրան շարել տանձի շերտերը և հաղարջը: Թխել 40 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում:

Տանձով և հաղարջով կարկանդակ

Տանձով և հաղարջով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Կարծում ենք, որ ձեզ կհետաքրքրի նաև հետևյալ բաղադրատոմսը.

Սալորով բիսկվիթ․ Նրբահամ և փափուկ բիսկվիթ պատրաստելու բաղադրատոմս

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք