Տապակած բլիթներ. Հացին արագ կփոխարինի այս փափուկ նրբությունը

Տապակած բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տապակած բլիթներն այնքան փափուկ ու եթերային են, որ այլևս նման ուտեստների համար այլ բաղադրատոմսեր չեք օգտագործի։ Կարելի է մատուցել որպես հաց։

Տապակած բլիթներ

Տապակած բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 420 գր

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Չոր խմորիչ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Ջուր 250 մլ

_Բուսական յուղ՝ տապակելու համար

Տապակած բլիթներ

Տապակած բլիթներ. Պատրաստման եղանակը

_Տաք ջրի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, լցնել բուսայուղը և խառնել։

_Թողնել մի քանի րոպե, մինչև փրփուր հայտնվի։

_Ավելացնել աղը, խառնել։

_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, խմորը հունցել այնքան, մինչև դառնա փափուկ և չկպչուն։

_Հնարավոր է, որ ձեզ մի քիչ քիչ թե շատ ալյուր անհրաժեշտ լինի, ամենակարևորը՝ չչափազանցել, որպեսզի զանգվածը շատ չպնդանա:

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։

_Սեղանին ու ձեռքերին քսել բուսայուղ և խմորը բաժանել փոքրիկ գնդիկների։

_Գնդիկները բացել թավայի չափով և տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը՝ մարմանդ կրակի վրա:

Տապակած բլիթներ

Ոսկեգույն, ախորժելի է ստացվում, այն կարելի է օգտագործել որպես հաց կամ նախաճաշին մատուցել ջեմով, շոկոլադի մածուկով և թթվասերով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց. Առողջ դիետիկ հաց

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք