Տապակած բուլղարական պղպեղ. Գունեղ և ախորժելի նախուտեստը կլրացնի ցանկացած ուտեստ

Տապակած բուլղարական պղպեղ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս անգամ առաջարկում ենք պատրաստել Տապակած բուլղարական պղպեղ: Այս նախուտեստը կարելի է անմիջապես ուտել, կամ տեղավորել փոքրիկ տարաների մեջ, դնել զով տեղում և կարող եք բավականին երկար պահել։ Հետևեք հրահանգներին և ամեն ինչ լավ կստացվի:

Տապակած բուլղարական պղպեղ
Տապակած բուլղարական պղպեղ. Բաղադրիչներ

_Բուլղարական պղպեղ 1 կգ

_Սխտոր 5-6 պճեղ

_Չիլի պղպեղ 1 հատ

_Քացախ 100 մլ

_Աղ 40 գ

_Արևածաղկի ձեթ 100 մլ

Տապակած բուլղարական պղպեղ
Տապակած բուլղարական պղպեղ. Պատրաստման եղանակը

_Արևածաղկի ձեթի մեջ տապակել նախապես լվացված և չորացրած պղպեղը։ Երբ բանջարեղենը սառչի, զգուշորեն հեռացրեք կեղևը:

_Սոուսը պատրաստելու համար կեղևահան արված սխտորի պճեղները և չիլի պղպեղը կտրատել, խառնել աղի և քացախի հետ։

_Լցնել սոուսը պղպեղի վրա, այնուհետև վերցնել բանկա կամ տարա և պատրաստի պղպեղները դնել դրա մեջ:

_Սխտորով խառնուրդը լցնել պղպեղի վրա և ծածկել ամանը կափարիչով:

Տապակած բուլղարական պղպեղ

Շնորհավորում ենք, շաբաթվա ընթրիքի կամ տոնական ճաշի հիանալի հավելումը պատրաստ է:

Այժմ դուք գիտեք, թե ինչպես կարելի է պատրաստել բուլղարական պղպեղը ոչ սովորական ձևով: Մի մոռացեք ուղարկել այս բաղադրատոմսը ձեր սիրելի ընկերուհուն, նա նույնպես պետք է փորձի նման համեղ նախուտեստ պատրաստել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք