Տապակած լյարդ. Խորամանկ հնարքով պատրաստվող հետաքրքիր ուտեստ

Տապակած լյարդ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած լյարդ. Խորամանկ հնարքով պատրաստվող հետաքրքիր ուտեստ:

Նման ճաշատեսակի պատրաստման հիմնական խնդիրն է մթերքի դառնությունն ու կոշտությունը վերացնելը, նրան գեղեցիկ, ախորժելի տեսք հաղորդելը: Ցանկալի արդյունքի կարելի է հասնել լյարդը օսլայի մեջ մարինացնելով:

Այսպես կարելի է տապակել տավարի, խոզի կամ գառան լյարդ: Միշտ ստացվում են գեղեցիկ և փափուկ կտորներ: Եվ դուք կուզենաք ուտեստը կրկին ու կրկին պատրաստել: Միայն մեկ բաղադրիչը կտրուկ կփոխի ձեր նախընտրած մթերքի համը: Բաղադրատոմսը ինձ անմիջապես հետաքրքրեց: Կարծում եմ, որ դու նույնպես կհետաքրքրվես:

Տապակած լյարդ

Տապակած լյարդ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Տավարի լյարդ 500 գ
  • Ձու 1 հատ
  • Օսլա 1 ճաշի գդալ
  • Սոխ 2 հատ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ 20 մլ

Տապակած լյարդ

Տապակած լյարդ

Տապակած լյարդ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ լյարդը, հեռացնել ծորանները, կտրել միջին կտորների: Համեմել աղով և պղպեղով:
  2. Ձուն հարել օսլայով, լցնել լյարդի վրա և լավ խառնել: Թողեք 40-60 րոպե: Տաքացնել յուղը թավայի մեջ, յուրաքանչյուր կողմից 2 րոպե տապակել:
  3. Առանձին տապակել կես օղակներով կտրատած սոխը՝ մինչև թափանցիկ դառնա: Խառնել սոխն ու լյարդը, եփել միջին կրակի վրա 10-15 րոպե:

Տապակած լյարդ

Համեղ, փայլուն կտորները լավ կհամադրվեն կարտոֆիլի պյուրեով, խաշած հնդկաձավարով կամ բրնձով: Համոզված եմ, որ կրկին կպատրաստեք:

Տապակած լյարդը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կոլոլակով և բրնձով ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք