Տապակած սպիտակաձավար. Սովորական շիլայի պատրաստման հետաքրքիր եղանակ

Տապակած սպիտակաձավար ԱՊՈՒՐՆԵՐ

Այժմ տապակած սպիտակաձավարը իմ ամենասիրած նախաճաշերից մեկն է: Վերջապես, ես հասկացա, թե ինչպես կարելի է այն համեղ պատրաստել: Մանկապարտեզից ծանոթ այդ վանող համը վերացել է: Այժմ սպիտակաձավարն ունենում է նուրբ ընկույզի համ: Եվ, իհարկե, ոչ մի գնդիկ` սառը կաթի ավելացման շնորհիվ:

Ես, ինչպես շատերը, մանկապարտեզի օրերից ի վեր հիշում եմ սպիտակաձավարով շիլան: Այն ժամանակ ո՞վ էր սիրում այս ուտեստը: Ամենից հաճախ այն պատրաստվում էր սարսափելի գնդիկներով և հաճախ ուղղակի շատ անհամ էր լինում: Միայն տարիներ անց ես իամացա, թե ինչպես է ճիշտ պատրաստվում այս առողջարար շիլան:

Տապակած սպիտակաձավար

Տապակած սպիտակաձավար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սպիտակաձավար 2 ճաշի գդալ

_Կաթ 1 բաժակ

_Աղ 1 պտղունց

_Շաքար 1 թեյի գդալ

_Կարագ 30 գ

Տապակած սպիտակաձավար

Տապակած սպիտակաձավար

Տապակած սպիտակաձավար. Պատրաստման եղանակը

_Նախ, մի քանի րոպե բովել սպիտակաձավարը չոր տապակի մեջ: Դրանից հետո միանգամից լցնել սառը կաթի մեկ երրորդը:

_Մնացած կաթը եռացնել և ապա դրա մեջ լցնել սպիտակաձավարի և կաթի խառնուրդը: Եփել ևս 5 րոպե:

_Ավելացնել աղ, շաքար, կարագ և հարել:

Տապակած սպիտակաձավար

Սկզբում տապակած սպիտակաձավարով շիլայի գաղափարը կարող է անհասկանալի թվալ: Դա նրանից է, որ քչերը գիտեն, որ շիլան այսպես է ստացվում ամենահամեղը: Ես հարցրեցի իմ ընկերներին և գործընկերներին, բոլորը արձագանքում էին հարցին մեծ զարմանքով, լայն բացված աչքերով: Ոչ ոք չգիտեր, որ հացահատիկի շիլան կարելի է այդպես եփել: Բայց հիմա նրանք նույնպես իմ պես են եփում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք