Տավարի բուժենինա՝ անչափ համեղ սառը ուտեստ

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք Տավարի միս՝ անչափ համեղ սառը նախուտեստ։ Խորհուրդ կտամ միանգամից միսը շատ վերցնել, քանի որ այս ուտեստը շատ արագ է սպառվում։ Ես այլևս երշիկ չեմ գնում, այս ուտեստը այդ առումով շատ հարցեր է լուծում։ Անգամ ոչ յուղային չոր տավարի միսը այս բաղադրատոմսով հրաշալի փափուկ հալվող բուժինինայի է վերածվում։

Տավարի բուժենինա

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Միս (տավարի միս, խոզ կամ հավ) — 1 կգ
  • Ջուր — 1 լիտր
  • Աղ — 3 ճ․գդ․
  • Շաքարավազ — 1 ճաշի գդալ
  • Սխտոր — 1 գլուխ
  • Դափնու տերևներ
  • Սև հատիկավոր պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Մեզ անհրաժեշտ է տավարի փափկամիս՝ առանց ոսկորի մոտ 1 — 1․5 կիլոգրամանոց
  • Հոսողի ջրի տակ լավ լվանում ենք, ավելորդ ջլերն ու յուղերը հեռացնում

Տավարի բուժենինա

  • Գազօջախի վրա կաթսայի մեջ եռացրած ջուր ենք լցնում, աղ ենք անում, շաքարավազն ենք լցնում և սպասում ենք մինչև եռա
  • Հենց սկսեց եռալ ավելացնում ենք դափնու տերևներ
  • Եռացող ջրի մեջ ավելացնում ենք նաև սխտորի ատամիկներ՝ հենց այդպես կեղևով, նախապես հարկավոր է լավ լվանալ
  • Այնուհետև հատիկավոր սև պղպեղներ
  • Վերջում տավարի փափկամիսը հենց այդպես ամբողջությամբ դնում ենք ջրի մեջ, այս ու այն կողմ անելով հնարավորինս տեղավորում, այնպես որ միսը գրեթե ամբողջությամբ ծածկվի
  • Փակում ենք կափարիչը և մարմանդ կրակի վրա թողնում հետևյալ տրամաբանությամբ՝ մեկ կիլոգրամ միսը մեկ ժամ պետք է եփվի
  • Եփվելու ընթացքում կափարիչը չենք բացելու, առաջացող մսաջրի փրփուրները չենք հեռացնելու, այդպես փակ պետք է շարունակի եփել

Տավարի բուժենինա

  • Երբ կլրանա նախատեսված ժամանակը անջատում ենք գազօջախը, համոզվում որ միսը տեղում է և կրկին փակում ենք կափարիչը
  • Կաթսան պետք է պարուրենք տաք ծածկոցով  6-12 ժամ պետք է թողնենք՝ որքան տաք փաթաթած լինենք՝ այնքան լավ
  • Երբ բացում ենք արդեն ծածկոցը, պետք է հանենք մսակտորը մսաջրից դնենք ապակյա տարայի մեջ և ևս 2 ժամ դնենք սառնարանում, որպեսզի լավ սառի
  • Հանում ենք արդեն սառնարանից և կտրատում
  • Աննկարագրելի, փափուկ, հյութեղ, համեղ տավարի այս փափկամիսը՝ բուժինինան, երկար չի մնա ձեր սառնարանում, իհարկե, բայց հրաշալի լուծում է երշիկի փոխարինման համար, հրաշալի սառը նախուտեստ է։

Արժի սառնարանում ունենալ նման համեղ՝ սպիտակուցների և երկաթի հզոր պաշար՝ պատրաստված այս հեշտ բաղադրատոմսով։

 

Դե ինչ բարի ախորժակ։

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք