Տատիկի կարկանդակներ. Համեղ, քնքուշ և փափուկ

Տատիկի կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տատիկի կարկանդակներ. Համեղ, քնքուշ և փափուկ: Այս բաղադրատոմսով պատրաստված կարկանդակները ձեզ կտանեն հիշողության գիրկը: Դրանք նուրբ ու եթերային են ստացվում:

Կարկանդակների այս բաղադրատոմսը առաջին իսկ փորձից կնվաճի ձեզ և ձեր սիրելիներին: Դրսից փխրուն կեղևով, իսկ ներսից՝ աներևակայելի քնքուշ, պարզապես հեքիաթային համ ունեցող: Այնքան հաճելի ու քնքուշ են, որ պարզապես մատները հետը կուտեք:

Տատիկի կարկանդակներ

Տատիկի կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմոր

  • Կարտոֆիլի տաք արգանակ 400 մլ
  • Աղ ըստ համտեսի
  • Ձու 1 հատ
  • Թարմ խմորիչ 10 գ կամ չոր 5 գ
  • Բուսական յուղ 50 մլ
  • Ալյուր 600 գ

Լցոն

  • խաշած կարտոֆիլ — 800 գր
  • աղ + պղպեղ ՝ ըստ ճաշակի
  • սոխ — 1 հատ տապակել
  • բուսական յուղ` տապակելու համար

Տատիկի կարկանդակներ

Տատիկի կարկանդակներ. Պատրաստման եղանակը

  1. Նախ, կարտոֆիլը պետք է խաշել, իսկ հետո պատրաստի կարտոֆիլի արգանակը քամել: Լցնել այն ամանի մեջ, ավելացնել աղ` ըստ ճաշակի: Հարել ձուն:
  2. Այնուհետև ավելացնել խմորիչը, խառնել եւ ավելացնել ալյուրը: Լցնել բուսական յուղի մեջ, ձեռքերով հունցել փափուկ խմոր:
  3. Խմորը յուղել բուսական յուղով, ծածկել սննդային թաղանթով և դնել տաք տեղում 1,5-2 ժամ:
  4. Կարտոֆիլը տրորել, դարձնել պյուրե, դրան ավելացնել տապակած սոխը, աղ և պղպեղ ըստ ճաշակի: Լավ խառնել մինչև հարթ զանգված դառնա:
  5. Սեղանն ու ձեռքերը առատորեն խոնավացնել բուսական յուղով, խմորը բաժանել 9-10 հավասար մասերի, յուրաքանչյուր մասից բլիթներ ձևավորել:
  6. Դնել կարտոֆիլի միջուկը յուրաքանչյուր բլիթի մեջտեղում, հավաքել եզրերը:
  7. Կարկանդակները դնել շատ բուսայուղով կաթսայի մեջ, տապակել երկու կողմերից` մինչև կարմրի: Կրակը պետք է միջինից մի փոքր բարձր լինի, եփելիս մի քանի անգամ շրջել կարկանդակները, որ համաչափ տապակվեն:

Տատիկի կարկանդակներ

Տատիկի կարկանդակներ

Տատիկի կարկանդակները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Փքուն ԱԼԱԴԻ Կեֆիրով․7 Գաղտնիք Իդեալական ԱԼԱԴԻՆԵՐ թխելու համար

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք