Տնական երշիկ առանց թաղանթի. Համեղ և առողջարար նախուտեստ

Տնական երշիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Տնական երշիկ առանց թաղանթի. Համեղ և առողջարար նախուտեստ

Առաջարկում ենք պատրաստել այս համեղ նախուտեստը; Այն շատ համեղ է, հյութալի, պարզ և էժան՝ պատրաստելու համար: Փորձեք և համոզվեք, որ ավելի համեղ երշիկ չեք ճաշակել:

Տնական երշիկ

Տնական երշիկ առանց թաղանթի. Անհրածեշտ բաղադրիչները

  • Խոզի միս 600 գ
  • Խոզաճարպ 300 գ
  • 1 սոխ
  • Սխտոր 3-4 պճեղ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Տնական երշիկ

Տնական երշիկ առանց թաղանթի. Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար միսը մանր կտրատել, ապա մանր կտրատել խոզաճարպը, սոխը մանրացնել, ապա սխտորը ճզմել:
  2. Աղացած միսը տեղափոխեք խորը ամանի մեջ:
  3. Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, մանրակրկիտ հունցել աղացած միսը ձեռքերով: Աղացած մսի ընդհանուր զանգվածը բաժանել 4 հավասար մասերի, մի մասը լցնել փայլաթիթեղի վրա և հավասարաչափ տարածել, փայլաթիթեղով ծածկելով՝ երշիկ ձևավորել:
  4. Դրանից հետո փայլաթիթեղի մեջ փաթաթել մի քանի շերտերով: Փակել եզրերը:
  5. Այս կերպ պետք է ձևավորել մնացած բոլոր երշիկները, դրանք տեղափոխել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա, ջուրը լցնել մինչև կեսը:
  6. Տապակը դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, 30-35 րոպե:
  7. Կես ժամ անց հանել տապակը, երշիկների վրա փաթաթված փայլաթիթիեղը կտրել երկայնքով:
  8. Կրկին 2-3 րոպեով դնել ջեռոցը, որպեսզի երշիկները մի փոքր կարմրեն:

Տնական երշիկ

Պատրաստի երշիկները դնել մատուցման ափսեի վրա, զարդարել կանաչիներով:

Շատ հյութեղ է և համով հարուստ: Համեղ է այնպես, որ մատներդ հետը կուտեք:

Տնական երշիկը պատրաստ է։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ջեռեփուկ տավարի մսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք