Հայկական տնական լավաշ. Շատ պարզ բաղադրատոմսով և անչափ արագ թխվող հացը կպատրաստի ցանկացած տանտիրուհի

տնական լավաշ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հայկական տնական լավաշ կարող եք թխել ինքներդ, եթե ունեք տապակ կամ ջեռոց: Կարող եք անել փոքր քանակներով ամեն օր, կամ միանգամից շատ թխել ու հետո ջուր ցողելով թարմացնել պետք եղած ժամանակ:

Լավաշ անունով հացամթերքը կարևոր է Կենտրոնական Ասիայի ժողովուրդների մեծ մասի համար: Գոյություն ունեն այդ անվամբ կոչվող տարբեր բլիթներ, բայց մեծ ժողովրդականություն է ձեռք բերել հենց հայկական բարակ լավաշը, որովհետև այն կարելի է մատուցել հսկայական քանակությամբ մթերքների հետ։ Հիմնականում լավաշի թերթիկների վրա դրվում են բանջարեղենային և մսային լցոնումներ։

տնական լավաշ

Հայկական լավաշի յուրահատկությունն իր նրբության մեջ է, այնպես որ կապ չունի, թե որտեղ եք բնակվում, կամ թոնիր կամ մոտակայքում, թե ոչ, լավաշ կարող եք պատրաստել ինքներդ: Փորձեք և համոզվեք:

տնական լավաշ

Հայկական տնական լավաշ. Բաղադրությունը

_ ալյուր — 250 գ

_աղ — 1 թեյի գդալ

_ջուր — 125 գ

_շաքարավազ — 1 թեյի գդալ

_բուսական յուղ — 25 գ

_չոր խմորիչ — 1 թեյի գդալ

տնական լավաշ տնական լավաշ

Հայկական տնական լավաշ. Պատրաստման եղանակը

_Ջուրը մի փոքր տաքացնում ենք մինչև 30-35 աստիճան, մեջը լցնում ենք խմորիչն ու շաքարավազը։ Անհրաժեշտ է խառնել բաղադրիչները մինչև ամբողջովին լուծվեն։

_Խմորիչով հեղուկը թողեք 15 րոպե, մինչև փարթամ փրփուր հայտնվի։

_Առանձին ամանի մեջ ալյուրը խառնել աղի հետ, լցնել խմորիչով հեղուկը և բուսայուղը։

_Խմորը հունցել այնքան, մինչև ձևավորվի առաձգական և չկպչող գնդիկ։ Լավ ծածկեք այն սննդի թաղանթով, թողեք տաք տեղում 15 րոպե։

_Այնուհետև կրկին հունցել խմորը, բաժանել 12 մասի։ Մեծ տրամագծով լավաշ պատրաստելու համար խմորը կարելի է բաժանել 6 մասի։

_Խմորի գնդերը ծածկել թաղանթով։ Հերթով դրանք հանում ենք, դնում ալյուրապատ մակերեսի վրա և գրտնակով գրտնակում բարակ կլոր շերտով։

_Տաքացնել տապակը առանց բուսական յուղի: Դրա մեջ փռում ենք լավաշի խմորը, յուրաքանչյուր կողմից 10 վայրկյան տապակում։

_Մեծ լավաշները պետք է թխել ջեռոցում, անընդհատ վերահսկելով այդ գործընթացը: Հենց լավաշի մի կողմը կարմրում է, կարող եք շրջել և թխել երկրորդ կողմը:

տնական լավաշ տնական լավաշ

Թխված լավաշները դնել խոնավ սրբիչի վրա, վրան ջուր ցողել և ծածկել երկրորդ նույն սրբիչով։ Այսպիսով կունենաք տնական փափուկ ու համեղ լավաշ։

 

Բարիքով լեցուն լինեն ձեր տները:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք