Տնական լիմոնադ 10 րոպեում. Ամառային սեզոնի հիթ

Տնական լիմոնադ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական լիմոնադ 10 րոպեում. Ամառային սեզոնի հիթ: Սառնարանում միշտ կունենաք թարմացնող, առույգացնող և առողջարար ըմպելիք:

Այն պատրաստվում է բառացիորեն 10 րոպեի ընթացքում: Ոչ մի դժվար հայթայթվող մթերք չի պահանջվում, ամեն ինչ արագ է արվում, պարզ քայլերով և ստացվում է խենթորեն համեղ: Պայծառ գույնով, հարուստ համով և անհավատալի բուրավետ ըմպելիք, որը սիրով կվայելեն թե մեծերը, թե փոքրերը:

Ստացվում է շատ համեղ ու թարմացնող ըմպելիք:

Տնական լիմոնադ

Տնական լիմոնադ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ջուր 2 լիտր
  • Կիտրոն 2 հատ
  • Նարինջ 2 հատ
  • Ցիտրուսային կեղևի քերուկ 2 ճաշի գդալ;
  • Անանուխի 10 տերև
  • 100-150 գ մեղր, շաքար կամ շաքարի փոխարինող:

Տնական լիմոնադ

Տնական լիմոնադ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Նախ, կիտրոններից և նարինջներից քերել կեղևը, ապա զգուշորեն մաքրել կիտրոններն ու նարինջները, և դրանց հյութը քամել:
  2. Մի փոքր շաքար ավելացնել կեղևի քերուկին և մանրակրկիտ տրորել ամեն ինչ: Այդ զանգվածը լցնել կաթսայի մեջ, վրան լցնել հյութը, որը քամել եք: Ավելացնել մեղր, թարմ անուշաբույր անանուխ, խառնել:
  3. Դրանից հետո լցնել ջուրը, մանրակրկիտ խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ համադրվեն: Թողնել մնա կես ժամ, այնուհետև ուշադիր քամել մանր մաղով:
  4. Պատրաստի լիմոնադը լցնել սափորի մեջ և թողնել սառնարանում, որ սառչի: Սափորի մեջ կարելի է ավելացնել մի քանի շերտ կիտրոն:

Տնական լիմոնադ

Տնական լիմոնադը պատրաստ է:
Բարի ախորժակ:

Պատրաստում ենք սմուզի / Նանա լայմ / լիմոնադ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք