Տնական Խտացրած կաթ 15 րոպեում. Քաղցրասերի ամենասիրած մթերքը

Տնական Խտացրած կաթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական Խտացրած կաթ 15 րոպեում. Քաղցրասերի ամենասիրած մթերքը

Այս բաղադրատոմսը ստեղծվել է նրանց համար, ովքեր չեն կարող մի օր ապրել առանց քաղցր ու համեղ բանի: Եթե ​​հանկարծ ստացվի այնպես, որ տանը չկա քաղցրավենիք, թխվածքաբլիթներ և այլ բարիքներ, կարող եք պատրաստել խտացրած կաթ:

Տնական Խտացրած կաթ

Ըստ վարկածներից մեկի՝ խտացրած կաթը հայտնվել է ֆրանսիացի հրուշակագործ և վաճառական Նիկոլաս Ֆրանսուա Ապպերի շնորհիվ: 18-րդ դարավերջին և 19-րդ դարասկզբին Ապպերն անցկացնում էր տարբեր փորձարկումներ բանջարեղենի, կաթի և մսի հետ և նշանակալի արդյունքների է հասել:

Այս գործընթացը ձեզնից շատ ժամանակ չի խլի: Այսօր ես ձեզ կպատմենք, թե ինչպես պատրաստել տնական խտացրած կաթ 15 րոպեում: Այս խտացրած կաթն ունենում է շատ պայծառ, հարուստ համ և աննկարագրելի բույր:

Տնական Խտացրած կաթ

Տնական Խտացրած կաթ 15 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթ 1 լ
  • Կարագ 100 գ
  • Շաքար 1 կգ
  • Վանիլային շաքար 20 գ

Տնական Խտացրած կաթ

Տնական Խտացրած կաթ

Տնական Խտացրած կաթ 15 րոպեում. Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ լցնել մեկ լիտր կաթ, ապա ավելացնում շաքարավազ, վանիլային շաքար: Դրանից հետո դնել կարագը:
  2. Կաթսան դնել վառարանի վրա և խառնել ամեն ինչ: Եռացնելուց հետո եփել 10-15 րոպե թույլ կրակի վրա:
  3. Եփելուց հետո լցնել բանկաների մեջ և թող սառչի: Սառչելուց հետո խտացրած կաթը կթանձրանա:

Խտացրած կաթն իհարկե այնքան խիտ չէ, որքան խանութում, բայց հիանալի տարբերակ է թխվածքներ թխելու, աղանդեր պատրաստելու կամ պարզապես թեյի համար: եթե ձեզ անհրաժեշտ է ավելի թանձր խտացրած կաթ, եփեք այն մոտ 1 ժամ, անընդհատ խառնելով, բայց կարևոր է խտացրած կաթը չափից շատ չեփել, որպեսզի «Կովիկ» կոնֆետ չստացվի:

Տնական Խտացրած կաթ

Տնական Խտացրած կաթը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Եփովի կրեմ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք