Տնական կվաս. Ամառային հաճելի թարմություն

Տնական կվաս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական կվաս. Ով փորձում է այս ըմպելիքը, անպայման ինքն էլ է պատրաստում, մանավանդ, որ մենք չենք թաքցնում բաղադրատոմսը:

Կվասն այնքան համեղ է ստացվում, որ իմ բոլոր ընկերներն ու հարազատները արդեն օգտագործում են այս բաղադրատոմսը: Չափավոր հագեցած և գազավորված, ոչ շատ քաղցր խմիչք է ստացվում: Ի դեպ, քաղցրության մակարդակն ինքներդ կարող եք կարգավորել:

Տնական կվաս

Տնական կվաս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Սև հաց 300 գ

_Շաքար 0,5 բաժակ

_Մեղր 1 թեյի գդալ

_Ջուր 3 լ

Տնական կվաս

Տնական կվաս. Պատրաստման եղանակը

_Կտրել սև հացը խորանարդներով և չորացնելով ջեռոցում` չորահաց դարձնել:

_Աշխատեք չկարմրացնել այն, քանի որ այդ դեպքում կվասը կունենա դառը համ և ընդհանրապես հաճելի չի լինի:

_Խմորիչը մեղրի հետ միասին խառնել տաք ջրի հետ: Երբ զանգվածը ծածկվի փրփուրով, արդեն կարելի է այն օգտագործել:

_Լցնել չորահացը և շաքարավազը մի բանկայի մեջ, լցնել խմորիչի խառնորդը և ավելացնել տաք ջուր:

Խորհուրդ. Շաքար ավելացրեք ըստ ճաշակի, եթե ավելի քաղցր եք սիրում, կարող եք ավելի շատ վերցնել:

_Երբ զանգվածը սառչի, քամել այն, դնել սառչելու և պահել սառնարանում:

Տնական կվաս

Ավելի հարուստ համի համար կարող եք ավելացնել անանուխի մի քանի տերև և չամիչ: Եթե ​​նախընտրում եք ընդգծված համով ըմպելիք, ապա ավելացրեք 4 — 5 հատ, իսկ եթե ավելի մեղմ համ եք նախընտրում՝ մեկ բանկայի համար 2 չամիչն էլ բավական է:

Տնական կվասը պատրաստ է:

Հաճելի զովություն ձեզ:

Տեսանյութ

Տնական լիմոնադ կամ կոկտեյլ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք