Տնական համեղ Պիցցայի խմոր և Պիցցա․ Ամենապարզ բաղադրատոմսը

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր տնական համեղ պիցցայի խմոր և պիցցա ենք պատրաստելու, ամենապարզ բաղադրատոմսը կառաջարկեմ, որը հենց վաղն էլ կարող եք փորձարկել և վայելել։

Տնական համեղ Պիցցայի խմոր և Պիցցա․ Ամենապարզ բաղադրատոմսը

Պիցցայի խմոր և Պիցցա Բաղադրիչներ

_Ալյուր — 550 գր․

_Խմորիչ — 2 ճ․ գդ․

_Գոլ ջուր — 400 մլ․

_Բուսայուղ — 5 ճ․ գդ․

_Աղ — 1 թեյի գդալ

Պիցցայի վրա միայն պարտադիր բաղադրիչ է լոլիկն ու Գալբանիի Մացառելլա պանիրը, մնացածը ըստ նախասիրության և սառնարանի պարունակության։

Պիցցայի խմոր և Պիցցա Բաղադրիչներ

_550 գրամ ալյուրը մաղենք տարայի մեջ

_Այս չափաբաժինը մեկ մեծ պիցցայի հաշվարկով է

_2 ճաշի գդալ խմորիչ լցնենք, որի որակը շատ կարևոր է այն պետք է մարած չլինի, ժամկետանց կամ անորակ

_5 ճաշի գդալ բուսայուղ կավելացնենք

_Գոլ ջուր մոտ 400 միլիլիտր քիչ-քիչ կավելացնենք խառնելու ընթացքում

_Դեռ աղը չենք լցնելու շտապի կլցնենք վերջում, որպեսզի դրոժը հասցնի բացվել

_Հունցում ենք խմորը, հենց սկսում է հավաքվել ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ

_Սա դասական պիցցայի խմոր է, երբեմն ավելացնում են ձու կամ ջուրը փոխարինում կաթով առավել համեղ խմոր ստանալու համար

_Բայց ես շատ չեմ շեղվի դասական տարբերակից և ամենապարզ և արագ ձևը կներկայացնեմ

_Խմորն շատ արագ հավաքվեց, բուսայուղով պատենք տարան, որպեսզի փքվելուց չկպնի պատերին խմորը և դնենք մի կես ժամով հանգստանալու

Տնական համեղ Պիցցայի խմոր և Պիցցա․ Ամենապարզ բաղադրատոմսը

_Իսկ կերակրի թաղանթով պատում ենք, որպեսզի խմորը կեղև չկապի

_Անցնեք մնացած բաղադրիչներին

_Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը

_Իսկական դասական Պիցցան ենթադրում է խմոր, տոմատային մածուկ և մոցարելլա պանիր, եթե մոցարելլա պանիրը փորձեք փոխարինել այլ պանրի տեսակով դա արդեն պիցցա չի դառնա, պիցցային թելային ձգվող որակը ապահովում է միայն իսկական մոցարելլա պանիրը

_Ես Գալբանի ֆիրմայի մացարելլա պանիրներն եմ վերցրել այսօր, որոնք տուփերով աղաջրի մեջ են հենց պահվում, որի շնորհիվ ամբողջությամբ պահպանվում է պանրին բնորոշ համն ու որակը

_Այս տուփի մեջ արդեն մանրացված 20 գնդիկներ է 150 գրամ մաքուր քաշով, իսկ այս մյուս տարբերակում Գալբանիի ֆիրմայի մոցարելլան առավել խոշոր քաշով կտոր է 125 գրամ քաշով

_Իսկ ինչու եմ Գալբանին նախընտրել, քանի-որ տեղյակ եմ, որ Իտալիայում այն առաջատար բրենդ է

_Ջրքամենք աղաջուրը, այսքանը մեկ պիցցայի համար բավարար չափաբաժին է և անցնեք մյուս բաղադրիչներին

_Սունկ, թթու վարունգ, լոլիկ, ձիթապտուղ, պանիր, երշիկ, այն ամենը ինչ ունենք սառնարանում կհավաքենք իրար գլուխ, բավականին շեղվելով դասական պիցցայի եռագույն տարբերակից, ի դեպ պիցցայի վրա երեք գույնը խորհրդանշում է Իտալիայի դրոշը պանիրը՝ սպիտակ, լոլիկը կամ տոմատո մածուկը կարմիր, իսկ կանաչ գույնի համար մեջտեղում կանաչ ռեհանով են զարդարում

_1 ճաշի գդալ տոմատի մածուկը լցնենք ափսեի մեջ, վրան ավելացնենք կամ բուսայուղ երկու գդալ, կամ մայոնեզ, որից այսօր կհրաժարվենք, աղ և պղպեղ անենք, խառնենք դնենք կողքի

_Բուսայուղով պատում ենք ջեռոցի տապակը

Տնական համեղ Պիցցայի խմոր և Պիցցա․ Ամենապարզ բաղադրատոմսը

_Խմորը չենք թողնում շատ փքվի և հենց այդպես շուռ ենք տալիս տապակի վրա խմորը այն ձեռքերով շրջանաձև բացելու համար

_Վրան պետք է քսենք մեր տոմատային մածուկը

_Եվ արդեն շարենք բոլոր նախապատրաստած բաղադրիչները

_Իսկ ինչ այդ միացեք իմ ալիքին բաժանորդագրվելով, նաև մեզ գտեք այլ հարթակներում՝ ինստագրամում և ֆեյսբուքում, այնտեղ առավել հաճախ ենք հանդիպում

Տնական համեղ Պիցցայի խմոր և Պիցցա․ Ամենապարզ բաղադրատոմսը

_Ջեռոցում պետք է եփենք մոտ 15 րոպե, իմ ջեռոցը ունի հատուկ պիցցա ռեժիմ, եթե չկա այդ ռեժիմը ձեր մոտ, ապա սովորական ռեժիմով 180 աստիճանում 10-15 րոպե կեփեք

_Կհանեք կհիանաք մեր տնական համեղ պիցցա յի  տեսքով և բույրով, իսկ կտրելուց հետո էլհամով։

Դե ինչ, բարի ախորժակ։

Պիցցայի խմոր և Պիցցա Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք