Տորթ Բաունտի Դրախտային հաճույք

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր թխելու ենք Տորթ Բաունտի, որն համտեսելը իսկական դրախտային հաճույք է։

Պատրաստման եղանակն էլ բարդ չէ։ Ամենաբարդը ձեր գործն է, հենց հիմա խնդրում եմ սեղմեք բաժանորդագրվել կոճակին, ներքևում աջից, տեսաք կարմիր կոճակը, եթե մոխրագույն դարձավ ուրեմն լայք դնելու հերթն էլ, ընթացքում էլ ձեր կարծիքը անպայման գրեք այս տորթի վերաբերյալ։ Դա ինձ շատ հաճելի կլինի։

Տորթ Բաունտի Դրախտային հաճույք

Տորթ Բաունտի Բաղադրիչներ

Տորթ Բաունտի Խմոր

  • Ձու — 5 հատ
  • Շաքարավազ — 100 գր․
  • Ալյուր — 50 գր․
  • Եգիպտացորենի օսլա — 1 լիքը ճաշի գդալ
  • Կակաո — 2 ճ․ գդ
  • Վանիլ կարելի է

Տորթ Բաունտի Բեզե մեջտեղի շերտ

  • Ձու սպիտակուցներ — 4 հատ
  • Շաքարավազ — 100 գր․
  • Կոկոսի քերուկ խոշոր — 200 գր․
  • Վանիլ մեկ պտղունց

Տորթ Բաունտի Կրեմ

  • Ձվի դեղնուց — 4 հատ
  • Կարագ — 200 գր․
  • Կաթ — 1,5 բաժակ- 300 լ․
  • Խտացրած կաթ — 100 գր․- 0,5 բաժակ
  • Ալյուր — 2 ճ․ գդալ լիքը
  • Շաքարավազ — 0,5 բաժակ ընդամենը 100 գրամ
  • Կոկոսի լիկյոր կամ էսենցիա — 50 գր․ եթե ունեք ձեռքի տակ

Տորթ Բաունտի Դրախտային հաճույք

Տորթ Բաունտի Քայլ առ քայլ

  • Սկսկենք կրեմից
  • Մեկուկես բաժակ համեղ կաթի վրա ավելացնենք կես բաժակ շաքարավազ և դնենք մարմանդ կրակին տաքանալու
  • Մեկ երկու անգամ կարելի է խառնել, որպեսզի շաքարավազը արագ լուծվի
  • Մինչ կաթը լավ կտաքանա հարկավոր է 4 ձվի դեղնուց առանձնացնել
  • Ձվի սպիտակուցները միառժամանակ կողքի կդնենք
  • Իսկ դեղնուցները կօգտագործենք
  • Վրան ավելացնելու ենք կես բաժակ խտացրած կաթ և հարիչով սկսելու ենք հարել
  • Տորթ սնիկերն ու Մարսը ունեինք մեր ալիքում հղումները տեսանյութի տակ կգտնեք, Բաունտին ահա հիմա ենք պատրաստում, գրեք ուրիշ ի՞նչ տորթեր կցանկանաք պատրաստեմ, որ չկա մեր ալիքում ներկայացված
  • Այս զանգվածի վրա պետք է նաև ավելացնենք 2 լիքը ճաշի գդալ օսլա կամ ալյուր
  • Սա էլ հարենք
  • Սա էլ լուծվեց, արդեն կաթը լավ տաքացել է
  • Մոտեցնենք մեր հարած ձվի դեղնուցի զանգվածը պետք է ավելացնենք կաթի վրա և կրկին դնենք մարմանդ կրակին եփելու
  • Շարունակ և արագ խառնում ենք այս ընթացքում, որպեսզի չգնդվի կրեմը
  • Վերցնում ենք արդեն կրակից այս խտությունը լրիվ բավարար է
  • Կերակրի թաղանթով ծածկում ենք վրան և դնում ենք կողքի որպեսզի հասցնի սառել
  • Այդ ընթացքում հարելու ենք 200 գրամ համեղ կարագ
  • Եթե այն լինի սենյակային ջերմաստիճանի փափուկ վիճակում շատ արագ կհարեք, կփրփրի, կսպիտակի
  • Արդեն եփովի կրեմն էլ սառել է, այն գդալ գդալ պետք է ավելացնենք կրեմի վրա շարունակ հարելով

Կոկոսի կաթնային պուդինգ

  • Կարող եք նաև մեկ պտղունց վանիլին ավելացնել կրեմին հարելու ընթացքում
  • Կրեմը պատրաստ է, դնենք մի կողմ և անցնենք խմորի պատրաստմանը
  • 5 ձուն պետք է հարենք մինչև լավ բարձրանա փրփրելով
  • Կես բաժակ շաքարավազ պետք է ավելացնենք
  • Հիշեցնեմ, որ իմ բաժակի տարողությունը 200 գրամ է
  • 50 գրամ ալյուր կլցնենք ընթացքում և կրկին կշարունակենք հարել
  • Քանի-որ փոշի բաղադրիչները հրուշակագործության կանոնների համաձայն միասին են խառնում, այժմ մաղի մեջ կլցնենք մի փոքր ալյուր, վրան կավելացնենք 1 ճաշի գդալ օսլա, եթե չունեք ձեռքի տակ փոխարինեք այն ալյուրով
  • 2 լիքը ճաշի գդալ էլ կակաոյի փոշի կլցնենք և կմաղենք
  • Մաղում ենք, որպեսզի թթվածնով հագեցնենք թխվածքը
  • Սա էլ լուծենք խմորի մեջ և արդեն պետք է թխենք
  • Կարող ենք երկու շերտով թխել, բայց ես միանգամից մեկ շերտով կթխեմ հետո 2 մասի կբաժանեմ
  • 180 աստիճանում 20-25 րոպե
  • Թխվեց
  • Հեռացնենք կողքից եզրերն ու յուղաթուղթը տակից
  • Դեռ տաք է մինչ կսառի մենք կթխենք նաև մեջտեղի բեզեյի շերտը
  • Կողքի դրած 4 ձվի սպիտակուցները պետք է լավ հարենք մինչև փրփրելն ու պնդանալը
  • Կես բաժակ շաքարավազ լցնենք ընթացքում և շարունակենք հարել
  • Լավ բեզե ստացանք արդեն
  • Մեկ պտղունց վանիլին կլցնենք
  • 1 լիքը բաժակ կոկոսի քերուկ, հնարավորինս խոշոր կտորներով մոտ 200 գրամը բավական է
  • Սա էլ լցնենք խառնենք
  • Այժմ պետք է այս բեզեն մեկ շերտով եփեք նախապես լավ տաքացված ջեռոցում
  • Թխելու ենք 90-100 աստիճանում մոտ 1,5-2 ժամ

մարմարե բիսկվիթ

  • Երբ արդեն վերևի կեղևը լավ չորանա կհանենք, բայց դեռ շուռ չենք տա
  • Այսպիսով
  • Տորթ Բաունտի ի բոլոր շերտերը պատրաստ են, ճիշտ ժամանակն է տորթը հավաքելու
  • Տորթի բիսկվիթը զգուշությամբ բաժանենք հավասար երկու շերտի
  • Եթե դժվարանում եք այս կտրման գործընթացը իրականացնելիս, կարելի էր նաև խմորի այս չափաբաժնով 2 առանձին բիսկվիթներ թխել առավել հարմար կլինի ձեզ համար
  • Արդեն տորթի հիմնական տակի շերտը տեղավորենք այն հարթակի վրա, որի վրա էլ պետք է հավաքենք տորթը
  • Երկու շերտերի վրա էլ հավասար չափով պետք է կրեմ քսենք
  • Ուղիղ երկու կես անենք մեր պատրաստած համեղ կրեմը
  • Հավասար բաշխեցինք, այժմ բահիկով տարածենք հարթեցնենք
  • Հիմնական շերտի վրա բերանքսիվայր շրջենք մեր թխած բեզեի շերտը
  • Նոր միայն կհեռացնենք յուղաթուղթը
  • Իսկ արդեն այս բեզեի վրա էլ շուռ կտանք մեր խմորի երկրորդ շերտը զգուշությամբ, քանի որ վրան հաստ շերտով կրեմ ունենք քսած
  • Բեզեն իր մեջ կքաշի կրեմը և այնքան է փափկելու, որ հալվի բերանում, իսկ կոկոսի քերուկն էլ համեղ խրխրթալու է, դրախտային հաճույք պարգևելով ձեզ
  • Տեղավորեցինք
  • Այժմ ջնարակի-գանաժի հերթն է

Տորթ Բաունտի Դրախտային հաճույք

  • Դե ինչ Բաունտի առանց շոկոլադե վերմակի
  • Կես բաժակ համեղ կաթի մեջ փշրենք 2 սալիկ շոկոլադ, կարող եք դառը վերցնել
  • Միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնենք այն
  • Լցնենք ամբողջությամբ մեր տորթի վրա
  • Անհարթություններ արհեստական ձևավորենք մակերեսին տորթի և դնենք սառնարան 2-5 ժամ սառելու
  • Մենք իհարկե այդքան չենք համբերի
  • Կկտրենք, կհիանանք, այս փափկությունն, համեղությունն ու նրբությունը միանշանակ դրախտային հաճույք է պատճառում մեկ գավաթ սուրճի հետ
  • Պատրաստելուց հետո անպայման գրեք ձեր կարծիքը, ես սպասում եմ

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Բաունտի Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք