Տորթ Թագավորական Դուետ․ Անչափ նուրբ, համեղ և քնքուշ մուսով Տորթ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Տորթ Թագավորական դուետ․ Անչափ նուրբ, համեղ և քնքուշ մի տորթ, որն իսկապես իր թագավորական անվանը շատ է համապատասխանում։ Իսկ մուսը առանձնահատուկ թեթևություն կտա այս հատապտղային հրաշքին։

Տորթ Թագավորական Դուետ

Տորթ թագավորական դուետ Բաղադրիչներ

Խմոր

  • Ձու — 3 հատ
  • Շաքարավազ  կամ փոշին — 100 գր․
  • Աղ 1 պտղունց
  • Կակաո — 2 ճ․ գդ․
  • Ալյուր — 60 գր․
  • Կիտրոն — մի քանի կաթիլ

Մուսի մեկ շերտի համար սպիտակ շոկոլադով 

  • Սերուցք — 150 մլ 28-30 % յուղայնության հրուշակեղենի համար նախատեսված
  • Շաքարավազ — 1 ճ․ գդ․
  • Ձու -1 հատ
  • Սպիտակ շոկոլադ — 100 գր․
  • Ժելատին — 3 գր․

Մուսի երկրորդ շերտի համար սև դառը 70%-անոց շոկոլադով 

  • Սերուցք — 150 մլ 28-30 % յուղայնության հրուշակեղենի համար նախատեսված
  • Շաքարավազ — 1 ճ․ գդ․
  • Ձու -1 հատ
  • Դառը 70%-անոց Սև Շոկոլադ — 100 գր․
  • Ժելատին — 3 գր․

Տիրամիսու թխվածքաբլիթներ կամ սեփական ձեռքերով թխված վերը նշված խմորը առանց կակոյի բաղադրիչներով և հերթականությամբ պատրաստելով և թխելով բարակ երկարությամբ։

Տորթի Պատրաստման հաջորդականությունը

  • Սկսում ենք խմոր պատրաստելուց, այն ունի իր պատրաստման նրբությունը, փորձեք թխելուց ճշտությամբ հետևել հաջորդականությանն ու չափերին

Տորթ Թագավորական Դուետ

  • Առանձնացնում ենք 3 ձվի դեղնուցն ու սպիտակուցը, որը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի
  • Սկզբում խփելու ենք սպիտակուցը, որին ավելացնում ենք մի պտղունց աղ
  • Ընդ որում լավ պինդ բեզե ստանալու համար պետք է տարան լավ չոր լինեն, իսկ սպիտակուցը լավ սառը
  • Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ենք ճզմում, սա ևս մեկ փոքրիկ նրբություն
  • Հարիչով մեծ արագությամբ հարում ենք
  • Հարելու ընթացքում պետք է ավելացնենք շաքարավազ, իսկ ավելի նուրբ ստացվելու համար շաքարի փոշի
  • Մեզ ամբողջ խմորի համար անհրաժեշտ է լինելու 100 գրամ, այն մասնակի կերպով կլցնենք սպիտակուցը հարելու ընթացքում, մնացած մասը արդեն կավելացնենք դեղնուցին, երևի թե 50/50
  • Սպիտակուցը հարում ենք այնքան, մինչև ստացվի ահա այսպիսի թանձրուկ
  • Այն ժամանակավորապես կդնենք կողքի և կանցնենք դեղնուցին
  • Դեղնուցի վրա ենք ավելացնում մեր մնացած շաքարավազի փոշին և սկսում ենք լավ հարել, մինչև սպիտակի մի փոքր և թանձրանա
  • Ահա այսպիսին էլ պետք է դառնա դեղնուցը
  • Այժմ պետք է իրար խառնենք այս երկու բաղադրիչները, ընդ որում կա խառնելու նրբություն
  • Այլևս հարիչ չենք օգտագործելու
  • Նախ մի փոքր սպիտակուցային բեզեից կլցնենք դեղնուցի մեջ և իրար հետ ծանոթացնենք, հումորով ասված
  • Ուշադիր եղեք խառնելու ոճին, հարկավոր է ահա այսպես հատակից պատերով դեպի վեր հանելով խառնել, ոչ մի դեպքում կոպիտ կամ շրջանաձև չենք խառնում
  • Ահա նրանք տարրալուծվեցին, այժմ կարող ենք դեղնուցը լցնել սպիտակուցի մեջ, բայց կրկին ոչ ամբողջությամբ այլ մաս մաս նույն տրամաբանությամբ
  • Հրուշակագործությունը սիրում է հստակ կանոններ և չափաբաժիններ, աշխատեք թխվածքներ, հատկապես այսպիսի նուրբ թխվածքներ թխելիս առավելագույնս հետևել բոլոր նշված կանոններին
  • Երբ ամբողջը արդեն համասեռ է դարձել այժմ նախապատրաստենք փոշի բաղադրիչները
  • 60 գրամ ալյուրի վրա ավելացնում ենք 2 ճաշի գդալ կակաո, մի փոքր խառնում իրար
  • Այժմ թթվածնով հագեցնելու, ինչպես նաև գնդիկներից ազատվելու համար կակաոյի և ալյուրի խառնուրդը մաղենք մեր խմորին և լուծենք նրա մեջ
  • Նույն սկզբունքով ենք խառնում

Տորթ Թագավորական Դուետ

  • Ջեռոցի տապակի տակ չկփչող թաղանթ ենք փռում և լցնում ենք խմորը մեջը, ուղարկում ջեռոց
  • Ջեռոցը պետք է արդեն լավ տաք լինի 200 աստիճանում պետք է եփել 20 րոպե, իհարկե ջեռոցների առանձնահատկությունից կախված, կարելի է ստուգել 20 րոպե անց չոփիկով կամ էլ ձեռքով թեթևակի սեղմել մեջտեղի մասում, եթե սպունգանման ետ եկավ ուրեմն լրիվ եփվել է
  • Կողքերից ամեն դեպքում հեռացնենք և հանենք թավայից, հեռացնենք թաղանթն ու դնենք կողքի որպեսզի սառի մինչև մենք կպատրաստենք մուսը
  • Երկու գույնի մուս ենք պատրաստելու սև և սպիտակ
  • Սկսում ենք 3 գրամ ժելատինը 2 թեյի գդալ գոլ ջրով թրջելուց
  • Խառնում ենք լավ և կողքի դնում, որ հասունանա
  • Վերցնելու ենք 150 միլիլիտր սերուցք 28-30 % յուղայնության հատուկ հրուշակեղենի համար նախատեսված
  • Սերուցքը պետք է շատ սառը լինի, սկզբում պետք է հարենք ցածր արագությամբ ապա հնարավորինս արագացնենք
  • Մի քանի րոպեից կստանանք նման թանձր և պինդ զանգված, առայժմս սա էլ դնենք ժելատինի կողքին
  • Սպիտակ մուսը պատրաստելու համար վերցնելու ենք սպիտակ հրուշակեղենի համար նախատեսված շոկոլադ, իհարկե եթե չեք գտնի կարող եք նաև սովորական սպիտակ շոկոլադ վերցնել, որը պետք է հալեցնենք գոլորշու վրա
  • Զուգահեռ պետք է նաև գոլորշու վրա դնենք մեկ ձու, որին կավելացնենք մեկ գդալ շաքարավազ և անընդհատ պետք է խառնենք
  • Եթե հմուտ հրուշակագործ չեք, ապա պետք է օգտվեք սննդային ջերմաչափից, քանի որ անհրաժեշտ է որ ձվի ջերմաստիճանը լինի 57
  • Եթե չունեք ջերմաչափ, ապա կողմնորոշվեք մինչև ձվի վրա սպիտակ փրփուր կապելը
  • Այդ ընթացքում նաև շոկոլադը կհալվի վերցնում ենք երկուսն էլ գոլորշու վրայից
  • Ձուն լցնում ենք տարայի մեջ և սկսում հարել
  • Այս հատվածում պատրաստման հարկավոր է շատ արագ շարժվել, որպեսզի չսառեն բաղադրիչները
  • Մինչ դեղնուցը խփում ենք հարկավոր է զուգահեռ տաք ջրի մեջ դնել մեր նախապես թրջած
  • ժելատինը, մի փոքր խառնել որ վերջնական տարրալուծվի և կամաց, բարակ շիթով կլցնենք մուսի մեջ՝ առանց դադարեցնելու հարելը
  • Մի քիչ լուծվելուց հետո ավելացնելու ենք արդեն լրիվությամբ հալված և մի փոքր գոլացած հալված սպիտակ շոկոլադը՝ առանց դադարեցնելու հարելը այս բոլոր գործընթացների ընթացքում
  • Հաջորդը արդեն հարված սերուցքի հերթն է, որը նույնպես մաս մաս կավելացնենք և վերջում կստանանք այսպիսի զանգված
  • Նույն, բացարձակ նույն գործողությունները հարկավոր է ևս մեկ անգամ կրկնել այս դեպքում սպիտակ շոկոլադը փոխարինելով սև դառը շոկոլադով
  • Մեր դուետի համար հարկավոր է նախ խմորի վրա լցնել մուսի մեկ գույնը, ես ընտրեցի սև առաջինը, կարող եք դուք սպիտակը հաջորդել սևի հետ, կարող եք նույնիսկ մեկ գույնով բավարարվել ավելի հեշտ գործը ավարտելու համար
  • Մեր դեպքում խմորի վրա քսում ենք շոկոլադե մուսը, դնում սառնարան մոտ կես ժամով, հետո հանում և վրան լցնում և տարածում արդեն սպիտակ շերտը մուսի

Տորթ Թագավորական Դուետ

  • Կրկին դնում ենք սառնարանը արդեն մոտ 2 ժամով, որ լավ պնդանա մուսը
  • Այդ ընթացքում մենք կպատրաստենք մեր խմորից նորից տիրամիսուի երկարավուն թխվածքաբլիթ-պեչենիներ թխելու համար, պարզ ասած ձվանիի խմոր
  • Եթե կցանկանաք մեկնաբանություններում գրեք, մենք միասին մեկ տեսանյութում կպատրաստենք այս տիրամիսուի թխվածքները, որից հետո էլ իհարկե տիրամիսու
  • Բայց դուք նման թխվածքաբլիթներ կարող եք գնել պատրաստի, որպեսզի լրացուցիչ չչարչարվեք խոհանոցում
  • Արդեն սառնարանից թխվածքը հանելու ժամանակն է
  • Կհանենք, կողքերից ամեն դեպքում կառանձնացնենք և կսկսենք շարել մեր երկար ձողերը պարսպի կամ ամրոցի նմանվող թագավորական տորթ դուետ ստեղծելով
  • Մաքուր ժապավենով կարելի է լրացուցիչ գեղեցկություն և ամրություն հաղորդել մեր տորթին, չնայած առանց դրա էլ չի քանդվի մեր ամրոցը
  • Վրան հարկավոր է զարդարել, դուք ազատ եք ձեր ստեղծագործ մտքի հետ, մենք այս դեպքում հատապտուղներով կզարդարենք, առատորեն լցնենք և գեղեցիկ կույտ դիզենք կենտրոնում
  • Դե արդեն կտրենք, օ օ օ, հիանանք, գայթակղվենք և որոշենք ինքնուրույն փորձել և պատրաստել նման թագավորական դուետ
  • Հրաշալի է, կարելի է արդեն սուրճը եփել։

Տորթ Թագավորական Դուետ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք