Տորթ Թռչնի կաթ. Երբեք չեք մոռանա այս համը

Տորթ Թռչնի կաթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթ Թռչնի կաթ. Երբեք չեք մոռանա այս համը

Պատրաստեք այս տորթը յուրաքանչյուր ծննդյան օրվա համար: Երբեք չեք մոռանա այս քնքշությունը: Թռչնի կաթ տորթի մեջ ամեն ինչ հիանալի է և շատ հավասարակշռված: Խմորի շերտերը փափուկ են, դրանք պետք չէ ինչ-որ կերպ խոնավեցնել: Իսկ սերուցքային կրեմն, ընդհանուր առմամբ, աննկարագրելի համեղ է, շատ քնքուշ և նուրբ: Տորթ Թռչնի կաթ. Իմ մանկության խմորեղենը:

Տորթ Թռչնի կաթ

Տորթ Թռչնի կաթ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմոր

  • Կարագ — 150 գր (կարելի է փոխարինել մարգարինով)
  • Ձու — 4 հատ
  • Մաղած ցորենի ալյուր — 160 գր
  • Շաքար — 180 գր
  • Կակաո — 3 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ — 10 գր
  • Աղ — պտղունց

Կրեմ

  • Կաթ — 500 մլ
  • Սպիտակաձավար — 3 ճաշի գդալ
  • Կարագ — 300 գր (կարելի է կրճատել մինչև 200 գ)
  • Շաքար — 150 գր
  • Վանիլային շաքար — 20 գր
  • 1 փոքր կիտրոնի հյութ

Գլազուր

  • Թթվասեր — 3 ճաշի գդալ
  • Շաքար — 3 ճաշի գդալ
  • Կակաո — 3 թեյի գդալ
  • Կարագ — 10-20 գր

Տորթ Թռչնի կաթ

Տորթ Թռչնի կաթ. Պատրաստման եղանակը

  1. Փափկեցրած կարագը սենյակային ջերմաստիճանում խառնել շաքարի, մի պտղունց աղի հետ, միանգամից ավելացնել բոլոր ձվերը, հարել 5 րոպե:
  2. Ալյուրը մաղել փխրեցուցիչով: Խմորը բաժանել կամ երկու հավասար կեսի, կամ 2/3 և 1/3: Այսպիսով, կստանաք 4 կամ 3 շերտ: Խմորի կեսին կամ մյուս կերպ բաժանած 2/3-ին ավելացնել կակաո, խմորի մնացած մասը թողնել սպիտակ: Խառնել այնքան, որ դառնա միասեռ զանգված:
  3. Կաղապարները ծածկել յուղաթղթով և յուղել, խմորը թխել 180 աստիճանով 20-25 րոպե: Հանելուց հետո թողեք, որ շերտերն ամբողջովին սառչեն:
  4. Կաթը տաքացնել, ավելացնել մի պտղունց աղ: Լցնել սպիտակաձավարը բարակ հոսքով տաք կաթի մեջ, եփել այնքան ժամանակ, մինչև թանձրանա: Սառեցնել պատրաստված շիլան:
  5. Կիտրոնի հյութը քամել: Հարել փափուկ կարագը շաքարավազի և վանիլային շաքարի հետ: Մասերով ավելացնել արդեն ամբողջովին հովացած սպիտակաձավարով շիլան՝ անընդհատ հարելով: Վերջապես, ըստ ճաշակի, ավելացնել կիտրոնի հյութ:
  6. Գլազուրի համար խառնել բոլոր բաղադրիչները և եփել մինչև մգանա: Թողեք, որ փոքր-ինչ սառչի:
  7. Եթե տորթ պատրաստում եք 4 շերտով, ապա շոկոլադե և սպիտակ շերտերը մեջտեղից կիսեք, և կրեմը բաժանեք 3 մասի: Եթե ​​3 շերտ է, ապա մեծ շոկոլադե շերտը կիսել մեջտեղից և կրեմը բաժանել 2 մասի:
  8. Այժմ հավաքել տորթը: Եթե ստացվել է 4 տորթ, ապա առաջինը սպիտակ շերտն է, կրեմը, շոկոլադե շերտը, կրեմը, սպիտակ շերտը, կրեմը, շոկոլադե շերտը և գլազուրը: Իսկ, եթե ​​տորթը բաղկացած է 3 շերտից` շոկոլադե շերտ, կրեմ, սպիտակ շերտ, կրեմ, շոկոլադե շերտ և գլազուր:

Տորթ Թռչնի կաթ

Պատրաստի տորթը թողեք սառնարանում 2-3 ժամ: Մատուցելուց առաջ նախապես հանել սառնարանից, որպեսզի կրեմը մի փոքր հալվի, այդ դեպքում այն կդառնա ամենանուրբ սուֆլեն:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք